Համեղ բլիթներ. Շատ արագ ու հեշտ պատրաստվող, հագեցնող ուտեստ

Համեղ բլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսպիսի Համեղ բլիթներ պատրաստեք ու մատուցեք որպես ընթրիք կամ նախաճաշ: Պատրաստեք, երբ հոգնել եք սովորական կարկանդակներից, բայց ուզում եք վայելել ախորժելի ու հագեցնող ուտեստ:

Այս բաղադրատոմսը շատերին կհետաքրքրի, անպայման պահպանեք այն չկորցնելու համար։

Համեղ բլիթներ

Համեղ բլիթներ. Բաղադրիչները

— 300 գր ալյուր

— 1 թեյի գդալ աղ

— 200 մլ ջուր

— բուսական յուղ

— 2 հատ սոխ

— 250 գ աղացած միս

— աղ, պղպեղ, համեմունքներ

— կանաչ սոխ

Համեղ բլիթներ Համեղ բլիթներ

Համեղ բլիթներ. Պատրաստման եղանակը

_ Սկզբում 300 գրամ ալյուրը մաղել, լցնել մեկ թեյի գդալ աղ, ավելացնել 200 մլ ջուր և 3 ճաշի գդալ բուսական յուղ։

_ Խմորը հունցել, դարձնել մեկ գունդ և 20 րոպեով դնել տոպրակի մեջ, վրան ծածկել խոհանոցային սրբիչով։

_ Տախտակի վրա 2 սոխ կտրատել խորանարդիկներով։

_ Նախապես տաքացրած տապակի մեջ լցնել 50 մլ բուսական յուղ և տապակել սոխը մոտ 2 րոպե։

_ Ավելացնել 250 գր աղացած միս, աղ, պղպեղ անել և ավելացնել համեմունքներ ըստ ճաշակի:

_ Ծածկել կափարիչով և եփել 10-15 րոպե մարմանդ կրակի վրա։ Այնուհետև տեղափոխել ափսեի մեջ և ավելացնել կանաչ սոխը։

_ Խմորը հավասար մասերի բաժանել, գնդիկներ անել:

_ Գնդիները բավականին բարակ գրտնակել և կենտրոնում դնել աղացած միսը։

_ Խմորի եզրերը յուղել բուսայուղով, վրան ծածկել երկրորդ շերտով։ Եզրերը գեղեցիկ ձևավորել:

_ Բլիթները դնել բուսայուղով տաքացրած տապակի մեջ և տապակում երկու կողմից, միջին ջերմության վրա։

Համեղ բլիթներ

Հուսով ենք կվայելեք այս բաղադրատոմսը և կկարողանաք ավելի հաճախ պատրաստել համեղ ուտեստներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մսով պերոգ

Խնդրում ենք Գնահատեք