Համեղ բուժենինա. Եփած միսը շատ փափուկ է հյութալի թեթև կծու համով

Համեղ բուժենինա ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առանց ջեռոցի բուժենինա. Համեղ նախուտեստ պատրաստելու համար բոլորովին պարտադիր չէ ջեռոց ունենալ:

Համեղ բուժենինա պատրաստելու համար պետք է միսը ճիշտ մարինացնել ու թխման տոպրակներ ունենալ, որ ուտեստը բավարար չափով թխվի:

Համեղ բուժենինա

Համեղ բուժենինա. Անհրաժեշտ բաղադրիչները

— տավարի կամ խոզի միս 700 գ

— սոյայի սոուս 2 ճաշի գդալ

— քաղցր պղպեղ 2 թեյի գդալ

— պղպեղի խառնուրդ 1 թեյի գդալ

— գազար կես հատ

— սխտոր 2 մեխակ

— բուսական յուղ 2 ճաշի գդալ

Համեղ բուժենինա

Համեղ բուժենինա. Պատրաստման եղանակը

_ Ցանկացած միս կարելի է վերցնել։ Մեջտեղից դանակով 4 հատ խորը կտրվածք անել մսի կտորի մեջ ու դնել գազարի կտորները։

_ Վերևի մասում ճեղքեր անել և դրանց մեջ խրել սխտորի պճեղները։

_ Մարինադի համար խառնել բուսական յուղը, սոյայի սոուսը, պղպեղը։ Թաթախել միսը դրա մեջ։

_ Թող միսը մարինացվի 30 րոպե։

_ Թխելու ապակե ձևամանի մեջ հատուկ թաղանթ կամ տոպրակ դնել, մեջը լցնել պղպեղի խառնուրդի շերտը։

_ Միսը վրան դնել ու վրան պղպեղի խառնուրդ շաղ տալ։

_ Տոպրակը փակել, ասեղով անցքեր անել ու դնել միկրոալիքային վառարանում։

_ Եփել 25 րոպե 600 վտ հզորությամբ։

_ Թողնել 5 րոպե փակ ջեռոցում ու հանել։

Համեղ բուժենինա

Այս ուտեստը կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում։

Մսի համար կարող եք օգտագործել ցանկացած համեմունք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ տավարի բուժենինա

Խնդրում ենք Գնահատեք