Շատերն են սիրում շաուրմա, իսկ մենք կպատրաստենք տնական ու համեղ բրդուճ հավի կրծքամսով և լավաշով:
Շաուրմա պատրաստելը դժվար չէ, դրա համար նույնիսկ բարդ հարմարանք պետք չէ։ Մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես պատրաստել համեղ տնական շաուրմա։

Համեղ բրդուճ. Բաղադրիչները
_ կրծքամիս — 600 գ
_ աղ — 2 թեյի գդալ
_ աղացած սև պղպեղ — 1/2 թեյի գդալ
_ հավի ձու — 2 հատ
_ քրքում — 1 թեյի գդալ
_ լավաշ — 1 հատ՝ կիսած 2 մասի
_ սխտոր — 3 պճեղ
_ Դոլմիո սոուս — 50 մլ
_ բուսական յուղ — 50 մլ
_ մայոնեզ — 80 գ
_ մանանեխ — թեյի գդալ
_ կանաչ սոխ — 20 գ
_ լոլիկ — 300 գ
_ վարունգ — 300 գ

Համեղ բրդուճ. Պատրաստման եղանակը
_ Հավի կրծքամսից հանել կաշին և կտրատել միջին չափի կտորներով։ Մսով ամանի մեջ լցնել մեկ թեյի գդալ աղ, քրքում և մանանեխ։ Ավելացնել աղացած սև պղպեղ, մանրացված սխտորի պճեղները։
_ Մսի կտորների վրա լցնել նաև Դոլմիո սոուսը, լցնել բուսայուղ և խառնել բոլոր բաղադրիչները։
_ Միսը ծածկել թաղանթով, դնել սառնարանում՝ 2 ժամ մարինացնելու համար։
_ Մարինացնելուց հետո կտորները տապակել թավայի մեջ միջին ջերմության վրա, մոտ 15 րոպե՝ անընդհատ շրջելով, որպեսզի չայրվի։
_ Վարունգը և լոլիկը մանր կտրատել, դնել յուրաքանչյուր լավաշի մեջտեղում, նույն կերպ լցնել հավի կրծքամիսը, միջուկին առատ մայոնեզ քսել։
_ Սոխը բավական մանր կտրատել, շաղ տալ մայոնեզի շերտի վրա։
_ Լավաշի կտորը փաթաթել ամուր և երկարավուն ծրարի նման՝ փակելով ստորին և վերին մասերը։
_ Ձվերը կոտրել առանձին ամանի մեջ, աղ անել և խառնել։ Բրդուճը թաթախել ձվի զանգվածի մեջ և դնել թավայի մեջ։
_ Տապակել բրդուճ բոլոր կողմերից մինչև ոսկե դարչնագույնը:
Կարճ ժամանակում ստացվում է հյութալի և համեղ բրդուճ։

Ի դեպ, մարինադի համար նախատեսված համեմունքներին կարող եք ավելացնել այն, ինչ ցանկանում եք:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լավաշով ռուլետ







