Համեղ ընթրիք. Մսով ռուլետն այս եղանակով պատրաստելուց հետո այլևս ռեստորաններ չեք գնա

Համեղ ընթրիք ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ ընթրիք.  Փորձենք պատրաստել մսով և պանրով ռուլետ, որի բաղադրիչներն ինքնին հագեցնող են, իսկ իրար հետ համադրվելով՝ համերն ու հյութերը խառնելով, կվերածվեն մի շքեղ ու բուրավետ ուտեստի, որը վստահաբար կարող է համարվել ռեստորանային կերակուր:

Մսով ռուլետի համար լավ կլինի վերցնել Սուլուգունի պանիր, որն ունի բավականին խիտ հյուսվածք և աղի համ։

Համեղ ընթրիք

Համեղ ընթրիք. Բաղադրությունը

_4 կարտոֆիլ

_300 գ սուլուգունի պանիր

_400 գ տավարի աղացած միս

_1 սոխ

_1 կարմիր պղպեղ

_2 պճեղ սխտոր

_1 ճաշի գդալ տոմատի մածուկ

_Բուսական յուղ

_Աղ

_Պղպեղ, պապրիկա

_Կանաչ սոխ

Համեղ ընթրիք Համեղ ընթրիք

Համեղ ընթրիք. Պատրաստման եղանակը

_300 գր. սուլուգունի պանիրը քերել խոշոր քերիչով։ Պանրի կեսը տարածել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Մաքրած կարտոֆիլը կտրատել շերտերով և տարածել վրան՝ մեկ շերտով:

_Շաղ տալ աղ, ցողել բուսայուղով։ 30 րոպեով դնել 200 աստիճան տաքացրած ջեռոց։

_Բուսայուղով տապակի մեջ լցնել 400 գր. աղացած միս: Տապակելուց հետո ավելացնել մանր կտրատած սոխ։

_Ավելացնում ենք նաև մանր կտրատած կարմիր պղպեղ և երկու պճեղ ճզմած սխտոր։

_Բաղադրիչներին ավելացնել մեկ ճաշի գդալ տոմատի մածուկ։ Ըստ ճաշակի ավելացնել աղ, պղպեղ և պապրիկա:

_Այժմ վերադառնանք կարտոֆիլով տապակին։

_Վրան շաղ տալ պանրի շերտ և մյուս շերտով՝ պատրաստի աղացած միսը։

_Միսը հավասարաչափ տարածել բահիկով։ Այնուհետև կրկին շաղ տալ պանիր:

_Փաթաթել, շաղ տալ պանիր ​​և դնել ջեռոցում՝ թխվելու։ Բավական է 10 րոպե:

Համեղ ընթրիք Համեղ ընթրիք

Այժմ ռուլետը պատրաստ է, կարող եք զարդարել կանաչ սոխով և մատուցել։

Ստեղծե՛ք խոհարարական հրաշքներ մեզ հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ և համեղ ընթրիք

Խնդրում ենք Գնահատեք