Համեղ խոզի կողիկներ. Ջեռոցում թխված համեղ փափուկ և հյութալի ուտեստ քաղցր ջնարակով

Համեղ խոզի կողիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր առաջարկում ենք ջեռոցում տապակել անսովոր Համեղ խոզի կողիկներ քաղցր ջնարակով:

Իհարկե, խոզի միսն ավելի հեշտ է կրակի վրա խորովելը, բայց այդ դեպքում պետք է մանղալի հնարավորություն ունենալ կամ եղանակը հարմար լինի պիկնիկների համար: Բայց այս բոլոր խնդիրները կարելի է հաշվի չառնել, եթե տանն ունեք ջեռոց և սիրում եք հետաքրքիր փորձարկումներ անել:

Այս եղանակով պատրաստված կողիկների հետ կարելի է մատուցել նաև մայոնեզի կամ մածունի հետ խառնած մանանեխ, յոգուրտ, սոյայի սոուս, չոր և թարմ կանաչիներ։

Բաղադրիչներում շագանակագույն շաքարի փոխարեն կարելի է մեղրը վերցնել, նույնպես հիանալի է. այն ոչ միայն համեղ է ստացվում, այլև բուրավետ: Չորացրած սխտորի փոխարեն կարելի է սովորական սխտոր օգտագործել, իսկ խորովածի սոուսի փոխարեն՝ ձեր սիրելի մսի սոուսը։

Համեղ խոզի կողիկներ

Համեղ խոզի կողիկներ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— խոզի կողիկներ 1 կգ

— շագանակագույն շաքարավազ 2 — 3 ճաշի գդալ

— պապրիկա 3 թեյի գդալ

— չոր սխտոր 2 թեյի գդալ

— խորովածի սոուս, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Համեղ խոզի կողիկներ Համեղ խոզի կողիկներ

Համեղ խոզի կողիկներ. Պատրաստման եղանակը

_Լվանալ խոզի կողոսկրերը, չորացնել թղթե սրբիչներով։

_Շաղ տալ շաքարավազ, պղպեղ, սխտոր, աղ և սև պղպեղ անել։

_ Այս ամենով լավ շփել մսի կտորները։

_ Թխելու համար նախատեսված կաղապարը փայլաթիթեղով ծածկել և կողիկները շարել վրան, ծածկել փայլաթիթեղի շերտով։

_ Տապակը դնել 180 աստիճանիով տաքացված ջեռոցում և թխել 2 ժամ։

_ 2 ժամ անց հանել տապակը, հեռացնել փայլաթիթեղը, քսել խորովածի սոուս և հետ դնել ու տապակել ևս 15 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում։

Համեղ խոզի կողիկներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք