Եթե ուզում եք արագ ու հեշտ համեղ խորտիկ պատրաստել, կարող եք վերցնել պատրաստի շերտավոր խմոր:
Շերտավոր խմորը ստեղծման հետաքրքիր պատմություն ունի։ Այն հորինել է Կլավդիուս Գելեն 17-րդ դարում։ Նա ցանկացել է հոր համար համեղ դիետիկ հաց պատրաստել, բայց արդյունքում խոհարարական հրաշք է ստացվել։
Ահա շերտավոր խմորի օգտագործմամբ նախուտեստի բաղադրատոմսերից մեկը: Ապրանքը ունի շատ համեղ միջուկ, որը հարմար է ցանկացած տոնի համար։

Շերտավոր խմորով համեղ խորտիկ. Բաղադրիչներ
_ 800 գր շերտավոր խմոր
_ 1 հավի ձու
_ 300 գր հալած պանիր
_ 200 գր խոզապուխտ
_ 200 գ թթու վարունգ
_ Կանաչիներ

Շերտավոր խմորով համեղ խորտիկ. Պատրաստման եղանակը
_ Խոզապուխտն անցկացնել խոշոր քերիչով և ավելացնել հալած պանիրը։
_ 200 գրամ թթու վարունգը նույնպես անցկացնել քերիչով։
_ Բաղադրիչները խառնել իրար։
_ Այնուհետև պատրաստի շերտավոր խմորը դնել յուղաթղթի վրա։ Վրան դնել պատրաստված զանգվածը և բահիկի օգնությամբ հավասարաչափ տարածել ամբողջ մակերեսի վրա:
_ Այժմ վերցնում ենք շերտավոր խմորի երկրորդ շերտը և ծածկել այդ զանգվածը։
_ Եզրերն անհարթ են ստացվում, ուստի պետք է ազատվել ավելորդ խմորից։
_ Խորտիկը գեղեցիկ դարձնելու համար պետք է անել հետևյալը.
_ Խմորի վրա սեղմել ջեռոցի ցանցավոր դարակը՝ ձևավորելով քառակուսիներ։ Կտրել դրանց եզրագծերի երկայնքով:
_ Յուղաթղթով խմորը տեղափոխել ջեռոցի տապակի և վրան քսել հարած ձու։
_ Տապակը 20 րոպեով դնել ջեռոց, որը տաքացվում է 180 աստիճանով:

Պատրաստի խորտիկը տեղափոխել ափսեի մեջ և զարդարել մաղադանոսով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խաչապուրի թավայի մեջ







