Համեղ կոտլետներ. Պարզ և արագ ուտեստ՝ ֆիրմային բաղադրատոմսով

Համեղ կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ կոտլետներ. Եթե ​​ցանկանում եք նախաճաշին ձեր ընտանիքին մատուցել համեղ կոտլետներ, խորհուրդ եմ տալիս պատրաստել այս ուտեստն իմ բաղադրատոմսով:

Աղացած մսին ավելացնել մի փոքր դդմիկ, գազար, որոնք ապահովում են հյութեղությունը, արդյունքում կոտլետները փափուկ և հագեցնող են ստացվում:

Համեղ կոտլետներ

Համեղ կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 600 գր

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Կարտոֆիլ 1 հատ

_Դդմիկ 2 փոքր կտոր

_Բոքոն 4 շերտ

_Կաթ 70 գր

_Սպիտակաձավար 1 ճաշի գդալ

_Սխտոր 1 պճեղ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Համեղ կոտլետներ

Համեղ կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Հացի կտորների վրա կաթ լցնել

_Մանրացնել գազարը, սոխը, կարտոֆիլը, դդմիկը և սխտորը ձեզ հարմար ցանկացած եղանակով:

_Զանգվածին ավելացնել աղացած միս, սպիտակաձավար, քամած բոքոնը և հունցել:

_Պատրաստի զանգվածին պղպեղ, համեմունքներ ավելացնել ըստ ճաշակի և, եթե ցանկանում եք՝ մանր կտրատած սամիթ:

_Այժմ ձևավորել կոտլետներ, թաթախել հացի փշրանքների կամ ալյուրի մեջ: Տապակել բուսական յուղով՝ երկու կողմից:

_Կոտլետները դնել տապակի կամ կաթսայի մեջ, լցնել մի փոքր ջուր, դնել 1-2 դափնու տերև և եփել թույլ կրակի վրա մոտ 10 րոպե:

Համեղ կոտլետներ

Ես նման կոտլետներ եմ մատուցում կարտոֆիլի պյուրեով, բրինձով կամ բանջարեղենով: Կարող եք նաև սոուս պատրաստել, այդպես ստանում եք ոչ միայն նախաճաշ, այլև համեղ, հագեցնող ընթրիք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Քուֆթա պատրաստելու 2 տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք