Ո՞ւմ է պետք սնկով և աղացած մսով համեղ կոտլետների բաղադրատոմս, խնդրեմ, ներկայացնում ենք:
Համադրություն, որը շատ համեղ է ստացվում, ամեն ինչ խառնեք, տապակեք և կարտոֆիլովի հետ մատուցեք:

Համեղ կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած միս (խոզի) 400 գր
_Խոզաճարպ 50 գրամ
_Սունկ 200 գր
_Սոխ 2 հատ
_Ձու 1 հատ
_Սխտոր 1 պճեղ
_Սպիտակաձավար՝ կոտլետները թաթախելու համար
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ

Համեղ կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ։
_Այնուհետև ավելացնել մանր կտրատած սունկը և եփել մինչև կիսաեփ լինի։
_Խոզի միսը խոզաճարպի հետ անցկացնել մսաղացով, խառնել սնկի հետ, ավելացնել մանր կտրատած սխտորը, աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի, խառնել։
_Թաց ձեռքերով կոտլետներ ձևավորել, թաթախել սպիտակաձավարի մեջ և երկու կողմից տապակել արևածաղկի ձեթով, մինչև ոսկե դարչնագույնը։

Հիմա մնում է միայն հաճույքով ուտել բուրավետ և քնքուշ կոտլետները։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետները







