Ես թխում եմ փարթամ, փափուկ, խրթխրթան կեղևով համեղ հաց տապակի մեջ: Այսօր ուզում եմ այս բաղադրատոմսով կիսվել ձեզ հետ:
Աննկարագրելի բույրով հացը պատրաստվում է պարզ և արագ՝ մթերքների նվազագույն ցանկով:

Համեղ հաց. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք ջուր 250 մլ
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Չոր խմորիչ 1 տուփ
_Բուսական յուղ 1,5 ճաշի գդալ
_Ալյուր՝ մոտ 350 գր

Համեղ հաց. Պատրաստման եղանակը
_Տաք ջրի մեջ լուծել շաքարավազը և խմորիչը, խառնել, մինչև շաքարը լուծվի։
_Ավելացնել աղը, բուսական յուղը և սկսել մաս-մաս խառնել մաղած ալյուրը:
_Խմորը հունցել, զանգվածը կլինի շատ թանձր, կպչուն, ձգվող։
_Ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում, 40 րոպե։
_Սեղանին ալյուր ցանել, խմորը դնել ու հունցել։ Պետք է ստացվի շատ փափուկ, եթերային զանգված։
_Բաժանել 8 մասի և յուրաքանչյուրը փոքրիկ գնդիկներ անել, դնել տապակի մեջ, ծածկել կափարիչով և թողնել 15 րոպե։
_Թխել կափարիչով ծածկված թույլ կրակի վրա, մոտ 15 րոպե:
_Տապակի չափով ամանին քսել բուսայուղ։ Դրա օգնությամբ հացը շրջել մյուս կողմի վրա և թխել մոտ 15 րոպե։
_Հացը հանել տապակից, ծածկել սրբիչով և թողնել սառչի։

Հացը ստացվում է ուղղակի զարմանալի, եթերային, փափուկ և շատ համեղ։ Միևնույն ժամանակ, պատրաստելու համար պետք չէ շատ ժամանակ վատնել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ֆիթնես հաց







