Փափուկ և համեղ ձվածեղ պատրաստելուն օգնում են մի քանի գաղտնիքներ, որոնց շնորհիվ այն հիանալի է պահպանում տեսքը մատուցման ամանի վրա դնելուց հետո էլ։

Ձվածեղ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Աղ մի պտղունց
_Կարագ 30 գր
_Կաթ 200 մլ

Համեղ ձվածեղ. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել աղով ու կաթով, մինչև հարթվի։
_Լցնել զանգվածը տարայի մեջ՝ կարելի է հրակայուն ապակուց, որի մեջ մի կտոր կարագ եք դրել:
_Տարան դնել ջրային բաղնիքի վրա, ծածկել կափարիչով։
_Ջուրը եռալու պահից եփել մոտ 15 րոպե։
_Դանակով կտրել եզրերը և դնել ափսեի վրա։
_Ստացվում է սերուցքային ձվածեղ, շատ նուրբ, խոնավ, հագեցնող ու ախորժելի։

Այս ձվածեղիհամար կարող եք պատրաստել չորահացեր կամ թարմ բանջարեղենով աղցան:
Քաղցր նախաճաշի համար կարող եք շաքարավազ ավելացնել։
Բարի ախորժակ:







