Համեղ միջուկով կարկանդակներ. Այնքան համեղ են որ շաբաթը 2 անգամ կպատրաստեք

Համեղ միջուկով կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ միջուկով կարկանդակներ կպատրաստեք թե նախաճաշի, թե ընթրիքի համար: Ջեռոցում թխած կարկանդակները սպանախով և սոխով միջուկով միշտ լավ են ստացվում, փափուկ են ու ախորժելի։

Շատերը չեն սիրում սպանախ, այնպես որ միջուկն ընտրեք ձեր ցանկությամբ, խմորը շատ բազմակողմանի է։

Համեղ միջուկով կարկանդակներ

Համեղ միջուկով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ մածուն 200 մլ

_ ջուր 100 մլ

_ ձու 1 հատ
_ աղ 1 թեյի գդալ

_ բուսական յուղ 3 ճաշի գդալ

_ ալյուր 550 գ

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է

_սպանախ 500 գ

_սոխ 2 հատ

_ տավարի ճարպ 100 գ

_ աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ

Համեղ միջուկով կարկանդակներ

Համեղ միջուկով կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_ Տաք մածունը խառնել տաք ջրի, ձվի, աղի և բուսական յուղի հետ։ Հեղուկ բաղադրիչները հարել հարիչով մինչև հարթ լինի։

_ Ավելացնել մաղած ալյուրը և հունցել փափուկ և ճկուն խմոր: Ծածկեք և թողեք 10-15 րոպե։

_ Միջուկի համար սպանախը մանր կտրատել, սոխը մանր խորանարդիկներով կտրատել։

_ Խառնել դրանք, ավելացնել կանաչիներ, աղ ու համեմունքներ ըստ ճաշակի, տավարի կամ խոզի ճարպի փոքր խորանարդիկներ։

_ Խմորը բաժանել 18 մասի և գնդիկներ անել։

_ Յուրաքանչյուր գնդիկ գրտնակել բարակ նրբաբլիթի նման, դնել միջուկը և ծրարի պես ծալել։

_Ջեռոցի տապակը յուղել, վրան շարել կարկանդակները և դրանց քսել հարած դեղնուց։

_Թխել 180 աստիճանով մոտ 15-20 րոպե, բայց նայեք ձեր ջեռոցի առանձնահատկություններին։

Համեղ միջուկով կարկանդակներ

Նման պարզ, մածունով խմորն ու կանաչեղենով միջուկն, արդյունքում տալիս են շատ փափուկ, նուրբ կարկանդակներ, որոնք ոչ միայն համեղ են, այլև օգտակար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սպանախ տապակելու ամենահամեղ տարբերակը

Խնդրում ենք Գնահատեք