Համեղ նախաճաշ. Անչափ պարզ ու արագ պատրատվող բլիթներ

Համեղ նախաճաշ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ նախաճաշ. Անչափ պարզ ու արագ պատրատվող բլիթներ

Սա իսկապես անփոխարինելի ուտեստ է: Նրբաբլիթներ, հիմնական ուտեստ և նախուտեստ՝ 3-ը 1-ում:

Համեղ ու պարզ ուտեստն արդեն շահել է հազարավոր սրտեր: Հուսով ենք՝ ձեր ընտանիքն էլ կվայելի այն:

Համեղ նախաճաշ

Համեղ նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 2 ձու
  • 1,5 թեյի գդալ աղ
  • 1 ճաշի գդալ հատիկավոր շաքար
  • 1 ճաշի գդալ չոր խմորիչ
  • 1.5 բաժակ տաք կաթ (300 մլ)
  • 1.5 բաժակ տաք ջուր (300 մլ)
  • 3,5 բաժակ ալյուր (450 գ)
  • մաղադանոս
  • 3 փոքրիկ կանաչ պղպեղ
  • 1 սոխ
  • 1 կարմիր պղպեղ
  • 2 կանաչ սոխ
  • 1 լոլիկ
  • 1 բաժակ կաթնաշոռ (150 գ)
  • 1 բաժակ քերած հում կարտոֆիլ

Համեղ նախաճաշ

Համեղ նախաճաշ

Համեղ նախաճաշ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Վերցրեք միանգամից մի մեծ թասիկ, որի մեջ մենք ամեն ինչ խառնելու ենք:
  2. Ձվերը մի փոքր հարել, ավելացնել աղ, շաքար, չոր խմորիչ: Լցնել տաք կաթը և ջուրը դրա մեջ:
  3. Խառնել այնքան, մինչև որ հարթ դառնա, ավելացնել մաղած ալյուրը: Թող խմորը մնա 30 րոպե:
  4. Մինչ խմորը «հանգստանում է», պատրաստեք բոլոր բանջարեղենները՝ դրանք մանր կտրատելով և քերեք կարտոֆիլը:
  5. Խմորի մեջ ավելացնել բանջարեղենը, կտրատած կանաչիները, ավելացնել կաթնաշոռ և քերած կարտոֆիլ: Ամեն ինչ լավ խառնել:
  6. Տաքացնել տապակը միջին կրակի վրա, քսել բուսական յուղ: Խմորը գդալով լցնել վրան՝ այն հավասարապես տարածելով թավայի մեջ:
  7. Տապակել երկու կողմից, մինչև կարմրեն:

Համեղ նախաճաշ

Համեղ նախաճաշը պատրաստ է: Մատուցել կտրատած վիճակում:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Փքուն ալադիներ

Խնդրում ենք Գնահատեք