Համեղ նախաճաշ. Սառնարանում ամենայն հավանականությամբ կլինեն բոլոր մթերքները, այնպես որ կարելի է սկսել:
Կարտոֆիլով պարզ ուտեստն արագ է եփվում, ստացվում է ախորժելի և հագեցնող:

Համեղ նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 4 հատ
_Սոխ 1 հատ
_Կտրատած պանիր՝ ըստ ճաշակի
_Կանաչի՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Ձու 6 հատ
_Լոլիկ 2 հատ
_Քաղցր պղպեղ 1 հատ

Համեղ նախաճաշ. Պատրաստման եղանակը
_Քերել կարտոֆիլը խոշոր քերիչով:
_Մանր կտրատել կանաչիները և խառնել ձվի, աղի և պղպեղի հետ:
_Տաքացնել բուսական յուղը տապակի մեջ և շերտով կարտոֆիլ դնել, այնուհետև լցնել ձվի խառնուրդը և դնել պանրի շերտը, կրկին կարտոֆիլի շերտ դնել:
_Ծածկել և տապակել թույլ կրակի վրա 5 րոպե:
_Շրջել և եփել ևս 5 րոպե: Հանել տապակից:

_Կտրել սոխը բարակ կիսաօղակներով և տապակել նույն տապակի մեջ, շաքարավազ ցանել՝ կարամելացման համար:
_Մանր կտրատել կանաչ սոխը:
_Կտրել լոլիկը և բուլղարական պղպեղը կտորներով և ավելացել սոխին, խառնել:
_Աղ և համեմունքներ անել:
_Ձվերը կոտրել վրան և ծածկել կափարիչով:
Մատուցել աղ արած ձվերը բանջարեղենով և կարտոֆիլի տապակով: Սա իրոք շատ հեշտ և արագ է ստացվում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ նախաճաշ







