Համեղ նախաճաշ. Ձվով և պանրով նրբաբլիթների բաղադրատոմս

Համեղ նախաճաշ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսպիսի Համեղ նախաճաշ ես գործնականում ամեն օր պատրաստում եմ։

Ներկայացնում եմ շատ հետաքրքիր և պարզ բաղադրատոմս ձվով և ֆետա պանրով բլիթների համար։ Բաղադրատոմսի կարևոր կետը պատրաստման գործընթացն է:

Համեղ նախաճաշ

Համեղ նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ ալյուր 2 բաժակ (ծավալը 250 գ)

_ կաթ 200 մլ

_ փխրեցուցիչ 1 տուփ

_ աղ 0,5 թեյի գդալ

_ ձու 8 հատ

_ ֆետա պանիր 200 գ

Համեղ նախաճաշ Համեղ նախաճաշ

Համեղ նախաճաշ. Պատրաստման եղանակը

_ Ալյուրը մաղել և խառնել աղն ու փխրեցուցիչը։

_ Լցնել կաթը, հունցել հարթ և ամբողջովին համասեռ խմոր։ Խմորը ծածկում ենք և թողնում 10-15 րոպե հանգստանա։

_ Պանիրը պատառաքաղով կտրատել կտորների։

_ Սեղանին ալյուր ցանել, խմորը հունցել ու բաժանել 8 գնդիկների։

_ Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել բարակ շերտով:

_ Ամեն բլիթի վրա պանրի փշրանքներ ցանել այնպես, որ դրա մեջտեղը դատարկ մնա։

_ Այդ մեջտեղում ձու կոտրել և բլիթը ծրարի նման ծալել, որպեսզի ձուն դուրս չգա։

_ Տապակել տաք տապակի մեջ մի քիչ ձեթով։

Համեղ նախաճաշ Համեղ նախաճաշ

Երբ շարեք ափսե վրա, կարող եք վրան մի կտոր կարագ դնել։

Սա պարզապես կատարյալ նախաճաշ է: Բացի այդ կարող եք նաև խմորն ինքնին պատրաստել ֆրանսիական հացի նման՝ պարզապես ավելացնելով պրովանսյան համեմունքներ, քնջութ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք