Համեղ նախաճաշ կամ ընթրիք պատրաստելիս առաջինն այս բլիթների մասին պետք է հիշել:
Այս փոքրիկ նրբաբլիթները պատրաստելը դժվար չէ նույնիսկ սկսնակ տանտիրուհու համար։ Այս դեպքում ստացվում է հագեցնող ու համեղ ուտեստ, որը կարելի է համադրել թթվասերի, խտացրած կաթի կամ տարբեր հավելումների հետ։
Տապակած բլիթների շատ տարբերակներ կան: Օրինակ՝ հատուկ ամերիկյան նրբաբլիթներ։ Նրբաբլիթները սիրում են նաև Ճապոնիայում, որտեղ այս խմորեղենը հարթ և ոսկեգույն է ստացվում:
Նախաճաշին մենք կփորձենք բլիթները պատրաստել հագեցնող ու գունեղ հավելումներով:

Համեղ նախաճաշ կամ ընթրիք. Բաղադրիչները
_ հավի ձու — 2 հատ
_ պանիր — 50 գ
_ թթվասեր — 2 ճաշի գդալ
_ երշիկ կամ խոզապուխտ — 50 գ
_ ալյուր — 2 ճաշի գդալ
_ լոլիկ — 1 հատ
_ սոդա — 1 պտղունց
_ աղ — 1 պտղունց

Համեղ նախաճաշ կամ ընթրիք. Պատրաստման եղանակը
_ Երկու ձու կոտրել ամանի մեջ, ավելացնել թթվասերը, լցնել ալյուրը, աղը և սոդան։
_ Բաղադրիչները խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։
_ Լոլիկը կտրատել փոքր քառակուսիներով։ Նույնն անել խոզապուխտի և պանրի դեպքում:
_ Ստացված խմորի մեջ լցնել կտրատած լոլիկը, պանիրն ու երշիկը, մանրակրկիտ խառնել։
_ Տապակը դնել միջին կրակի վրա, մակերեսին լցնել քիչ քանակությամբ յուղ։
_ Զանգվածը մաս-մաս լցնել թավայի մեջ։
_ Բլիթները կափարիչի տակ տապակել 5 րոպե՝ յուրաքանչյուր կողմից:

Արդյունքում, կունենանք հագեցնող բլիթներ նոր ու պարզ եղանակով:
Սա ուտեստի նոր համ է, որը երկար ժամանակ չի ձանձրացնի ընտանիքին, քանի որ ամեն անգամ կարող եք նոր բաղադրիչ ներմուծել կամ փոփոխել ու ամեն անգամ նոր համեր ստանալ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ ու արագ նախաճաշ







