Այսօր ուզում ենք առաջարկել նոր տարբերակ՝ պանրով թխած օղաբլիթներ՝ Համեղ նախաճաշ:
Երբ անհրաժեշտ է պատրաստի հաց ավելացնել ուտեստին, այն նախապես թրջում են, նոր խառնում այլ բաղադրիչների հետ: Օրինակ՝ կոտլետի համար աղացած մսի հետ: Օղաբլիթը բոլորովին այլ խնդիր է: Դրանք լցոնում են, տապակում, թխում:
Ասել, որ սա պատրաստվում է շատ պարզ՝ նշանակում է ոչինչ չասել: Ընդամենը երեք մթերք համատեղելով դուք կստանաք երբևէ փորձած ամենահամեղ նախուտեստներից մեկը: Ամռանը այն իդեալական է պիկնիկների, իսկ ձմռանը՝ հեռուստատեսությամբ ձեր սիրած հաղորդումը նայելիս երեկոյան վայելելու համար: Դե ինչ, համաձա՞յն եք համեղ ուտեստ պատրաստել:
Համեղ նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Օղաբլիթ 3 հատ
_Խոզապուխտ 100 գրամ
_Սերուցքային հալած պանիր 3 ճաշի գդալ


Համեղ նախաճաշ. Պատրաստման եղանակը
_Օղաբլիթները մեջտեղից կիսել: Յուրաքանչյուրի վրա քսել սերուցքային պանիր:
_Այժմ միացրեք երկու կեսերը: Փաթաթել խոզապուխտի կրկնակի շերտերով և տապակել չոր տապակի վրա՝ ուժեղ կրակով:
Կարող եք սերուցքային պանիրը փոխարինել որևէ այլ տեսակով: Բայց հիշեք, որ կրեմ պանիրը հիանալի կերպով հագեցնում է օղաբլիթները՝ դրանք ավելի նուրբ և հյութեղ դարձնելով: Կոշտ պանիրը հարմար չի լինի դրա համար:
Որպես լցոնում կարող եք ավելացնել նաև մի քանի կտոր խոզապուխտ միջուկի մեջ, բայց դա ձեր նախընտրությունն է:

Պատրաստեք այս ուտեստը թեկուզ ամեն օր. Ոչ ոք չի ձանձրանա: Եվ մի մոռացեք բաղադրատոմսն ուղարկել ձեր ընկերներին:
Համեղ նախաճաշը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պարզ ու արագ նախաճաշ








