Համեղ ու նուրբ միս. Ընտանիքին հաճույք պատճառեք ճապոնական բաղադրատոմսի շնորհիվ

Համեղ ու նուրբ միս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ ու նուրբ միս պատրաստեք սովորական ընթրիքի, կամ հրավերքի համար:

Պարզապես փորձեք միս պատրաստել այս բաղադրատոմսով, և դուք հաստատ գոհ կլինեք ծախսած ժամանակից և ջանքերից։ Ուղղակի հետևեք բաղադրատոմսին և պահպանեք մթերքների քանակը։

Համեղ ու նուրբ միս

Համեղ ու նուրբ միս. Անհրաժեշտ բաղադրիչները

_ միս 1 կգ

_ սոյայի սոուս 0,5 բաժակ

_ համեմ 1 թեյի գդալ

_ աղացած կոճապղպեղ 1 ճաշի գդալ

_ չոր կամ թարմ սխտոր 2 թեյի գդալ

_ շաքարավազ 1-2 թեյի գդալ

Համեղ ու նուրբ միս Համեղ ու նուրբ միս

Համեղ ու նուրբ միս. Պատրաստման եղանակը

_ Վերցրեք ցանկացած միս (այստեղ խոզի միս է), կտրել մոտ 1 սմ հաստությամբ շերտեր։

_ Յուրաքանչյուր շերտը ծեծելով բավական բարակ վիճակի հասցնել:

_ Միսը լցնել սոյայի սոուսով տարայի մեջ, խառնել։

_ Առանձին խառնել կոճապղպեղը, համեմը, շաքարավազը, սխտորը։ Շաքարավազը կարող եք չավելացնել կամ փոխարինել մեղրով։

_ Մսի վրա ավելացնել համեմունքների խառնուրդը և շատ լավ խառնել։

_ Մարինացնել առնվազն 3 ժամ, բայց ավելի լավ է գիշերը թողնել սառնարանում։

_ Տաքացնել բուսայուղը տապակի մեջ և միջին կրակի վրա տապակել միսը երկու կողմից մինչև ոսկե դարչնագույնը։

Համեղ ու նուրբ միս

Մսի հետ մատուցվող խավարտը կարող է շատ տարբեր լինել, քանի որ այն շատ հյութալի է, նուրբ, բուրավետ և կծու կեղևով:

Պատրաստեք թխած կարտոֆիլ, որի հետ մատուցեք նաև սխտորով սոուսներ, թարմ բանջարեղենով աղցաններ, իսկ քաղցր պղպեղն ու չորացրած լոլիկները կատարյալ ներդաշնակ են։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տավարի մսով լանգետ

Խնդրում ենք Գնահատեք