Համեղ չեբուրեկներ. Միանգամից շատ պատրաստեք ու դրեք սառցախցիկում ցանկացած պահին կարող եք օգտագործել

Համեղ չեբուրեկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ չեբուրեկներ. Արագ սննդի ամենատարածված տարբերակներից մեկը:

Տարբեր երկրներում փողոցային սնունդը նույնը չէ։ Օրինակ՝ Ասիայում բանջարեղենով, կանաչիներով և խոզի մսով տապակած բրինձն է համարվում փողոցային սնունդ։

Եվրոպայում փողոցային սնունդն ավելի բազմազան է, քան Ասիայում։ Գերմանիայում փողոցներում կարող են խոզի ականջներ, աղած ծովախեցգետին ուտել։ Ֆրանսիայում քաղցրավենիքն ու խմորեղենն են համարվում փողոցային սնունդ:

Մեր երկրում ավելի տարածված են կարկանդակները, չեբուրեկները, լահմաջունը, շաուրման և խմորեղենը:

Եկեք պատրաստենք տնական չեբուրեկներ լավ մթերքներով:

Համեղ չեբուրեկներ

Համեղ չեբուրեկներ. Բաղադրիչները

_ աղ — 2 թեյի գդալ

_ աղացած սև պղպեղ — 1/3 թեյի գդալ

_ շաքարավազ — 1 ճաշի գդալ

_ աղացած միս — 500 գ

_ ջուր — 300 մլ

_ սոխ — 1 գլուխ

_ ալյուր — 450 գ

_ կարագ — 40 գ

Շերտավոր Կոտլետներ

Համեղ չեբուրեկներ. Պատրաստման եղանակը

_ Կարագը հալեցնել միկրոալիքային վառարանում։

_ 250 մլ ջրի մեջ լցնել մեկ թեյի գդալ աղ, շաքարավազ և ալյուր։ Բաղադրիչները խառնում ենք այնքան, մինչև խմոր ստացվի, յուղը լցնել զանգվածի մեջ և շարունակել հունցել։

_ Խմորի գունդը թաղանթի տակ թողնել տաք տեղում 20 րոպե։

_ Այս ընթացքում սոխը կտրատել մեծ շերտերով։

_ Սոխը 50 մլ ջրի հետ միասին լցնել բլենդերի մեջ, մանրացնել միատարր շիլայի վիճակի։

_ Այս շիլան միացնել աղացած մսի հետ, միջուկին աղ անել, ավելացնել սև աղացած պղպեղ։

_ Խմորը բաժանել 12 միանման գնդիկների, գրտնակել բարակ կլոր բլիթներ։

_ Բլիթի կիսաշրջանի վրա դնել 1 գդալ միջուկ, ծածկել խմորի երկրորդ մասով և փակել ծայրերը։

_ Տապակի մեջ տաքացնել արևածաղկի ձեթը, միջին կրակի վրա տապակել չեբուրեկները երկու կողմից, մինչև ոսկե դարչնագույնը:

Համեղ չեբուրեկներ

Այս կարկանդակները շատ ավելի անվտանգ կլինի, քան դրսում վաճառվողները։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ կարկանդակներ

Խնդրում ենք Գնահատեք