Համեղ Պիցցա ինչպես պիցցերիայում. Յուրահատուկ խմորը կարելի է պահել սառնարանում կամ սառեցնել

Համեղ Պիցցա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ Պիցցա ինչպես պիցցերիայում. Խմորը պատկանում է ունիվերսալ տարբերակներին, կարող եք պատրաստել կարկանդակներ, պիցցա և այլ թխվածքներ։

Համեղ Պիցցա

Համեղ Պիցցա ինչպես պիցցերիայում. Անհրաժեշտ բաղադրիչները

_ ալյուր 680 գ

_ աղ 1 թեյի գդալ

_ կենդանի խմորիչ 9 գ կամ չոր 3 գ

_ շաքար կամ մեղր 28 գ

_ տաք ջուր 480 գ

_ բուսական յուղ 2 ճաշի գդալ

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.

_ ցանկացած պանիր, մոցարելլա

_ երշիկեղեն

_ լոլիկ

_ ռեհան

Սոուսը պատրաստելու համար 

_ լոլիկի խյուս քերած լոլիկից 500 գ

_ սխտոր 1 պճեղ

_ ռեհան, աղ, պղպեղ

Համեղ Պիցցա

Համեղ Պիցցա ինչպես պիցցերիայում. Պատրաստման եղանակը

_ Ալյուրը մաղել և խառնել աղ, շաքարավազի, խմորիչի հետ, մաս-մաս լցնել տաք ջուր այնքան, որպեսզի խմորն առաձգական, փափուկ լինի։

_ Լցնել բուսայուղը և բուսայուղով յուղած ձեռքերով խմոր հունցել, որպեսզի չկպչի։

_ Խմորը ծածկել և թողնել 15 րոպե։

_ Խմորը 6 — 8 ժամ թողնել սառնարանում։

_ Սառնարանում նման խմորը պահվում է 3 օր, իսկ սառցարանում՝ 3 ամիս։

_ Այս քանակությամբ խմորից կստանաք 4 ստանդարտ չափի պիցցա։

_ Լցոնն ընտրեք ըստ ձեր ճաշակի։

_ Սոուսի համար խառնեք բոլոր բաղադրիչները, հասցրեք եռման աստիճանի, եփեք մի քանի րոպե և սառեցրեք։ Եթե ​​չեք ցանկանում ժամանակ կորցնել, ապա օգտագործեք պատրաստի սոուս կամ կետչուպ։

_ Խմորը թխվում է ջեռոցում մոտ 10 րոպե, այնպես որ ձեր պիցցաները արագ կթխվեն 200 աստիճանով։

Համեղ Պիցցա

Այսպիսով ունենում ենք համեղ ուտեստ, որը կգոհացնի բոլորին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական պիցցա

Խնդրում ենք Գնահատեք