Ես լյարդով պատրաստում եմ համեղ տապակա՝ անսովոր բաղադրատոմսով։ Այնքան համեղ ու քնքուշ է ստացվում, որ խոսքերն ավելորդ են։
Լյարդը միշտ չէ, որ փափուկ է, բայց եթե օգտագործեք այս բաղադրատոմսը, այն միշտ ձեզ մոտ պարզապես կատարյալ կստացվի։

Համեղ տապակա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի լյարդ 600 գր
_Սոխ 1 հատ
_Ձու 1 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Շաքար և աղ 1 թեյի գդալ
_Սոդա 0,5 թեյի գդալ

Համեղ տապակա. Պատրաստման եղանակը
_Լյարդի վրայից հեռացնել թաղանթը և կտրել կտորներով:
_Ձուն հարել աղով ու շաքարով, սոդայով և կտրատած սխտորով և նախընտրած համեմունքներով։
_Լցնել զանգվածը լյարդի վրա և լավ խառնել, լցնել ծածկվող տարայի մեջ և ժամանակ առ ժամանակ խառնելով՝ թողնել 2 ժամ սառնարանում։
_Կտրել սոխը բարակ կիսաօղակներով և տապակել թավայի մեջ։
_Լյարդի կտորները թաթախել ալյուրի մեջ և տապակել՝ մինչև պատրաստ լինի։
_Լյարդի վրա լցնել կտրատած սոխ և մատուցել։

Ճաշատեսակը բուրավետ է, փափուկ, լյարդը՝ հյութալի ու նուրբ, ճիշտ այնպես, ինչպես պետք է լինի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լանգետ տավարի մսով







