Համեղ տորտիլաներ. Պատրաստվում են ամենապարզ և մատչելի բաղադրիչներից

Համեղ տորտիլաներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ տորտիլաներ. Պատրաստվում են ամենապարզ և մատչելի բաղադրիչներից

Երբեք չէի մտածի, որ սրանք այդքան համեղ են, որովհետև պետք է միայն ջուր, ալյուր և կաթնաշոռ: Այս բլիթները շատ փափուկ են: Դրանք երկար ժամանակ թարմ են մնում և հիանալի են որպես հաց՝ տարբեր ուտեստների համար:

Եթե ​​այն պատրաստում եք միջուկով, ապա կարող եք օգտագործել ոչ միայն կաթնաշոռ, այլ նաև ուրիշ մթերքներ:

Համեղ տորտիլաներ

Համեղ տորտիլաներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Եռման ջուր 120 գր

_Ալյուր մոտ 220 գր

_Աղ մի պտղունց

_Շաքար մի պտղունց

Միջուկը պատրաստելու համար

_Կաթնաշոռ 300 գր

_Սխտոր և կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Կարագ՝ ըստ ճաշակի

Համեղ տորտիլաներ

Համեղ տորտիլաներ. Պատրաստման եղանակը

_Աղը և շաքարը լուծել եռման ջրի մեջ, ավեալցնել բուսական յուղը:

_Մաղել ալյուրը և ավելացնել զանգվածին, խմոր հունցել:

Հուշում. Ձեզ կարող է անհրաժեշտ լինել մի փոքր ավելի ալյուր, զանգվածը պետք է լինի փափուկ, առաձգական և չկպչի ձեռքերին:

_Ծածկել խմորը և թողնել 15 րոպե:

_Ըստ ճաշակի աղ արած կաթնաշոռին խառնել մանրացված սխտոր. կանաչիներ և կարագի մի կտոր:

_Խմորը բաժանել 6 մասի, յուրաքանչյուրը գրտնակել:

_Քսել լցոնը շերտի մի մասի վրա, հավասարաչափ տարածել և ծածկել երկրորդ մասով, սեղմել ծայրերը:

_Տապակել չոր տապակի մեջ՝ երկու կողմից, վերցնել, յուղել մի կտոր կարագով և շարել իրար վրա:

Համեղ տորտիլաներ

Բլիթները շատ փափուկ են, անուշաբույր, յուղալի: Եթե ​​ցանկանում եք բազմազանեցնել ընտրացանկը, պարզապես փոխեք լցոնները:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք