Համեղ և չքանդվող պելմենի ամենահեշտ տարբերակով

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք մսով պելմենի։ Առաջարկելու ենք խմորի ամենապարզ և հեշտ տարբերակը, որը եփվելիս երբեք չի քանդվում, իսկ համը նուրբ է և ախորժելի, որի գաղտնիքը կիմանաք ընթացքում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին, որտեղ շատ համեղ բաղադրատոմսեր կան։

պելմենի

Պելմենի․ Բաղադրիչները

_Ալյուր — 1 կգ․

_Միս — 500 գր․

_Սոխ -1 գլուխ

_Ձու — 1-2 հ․

_Կանաչիներ թարմ՝ սամիթ, համեմ

_Կարագ և ձիթայուղ

_Աղ և պղպեղ

_Դափնու տերև

_Գոլ ջուր — 400-500 գր․

Պելմենի․ պատրաստման եղանակը

_Ալյուրը լցնել խորը տարայի մեջ, վրան 2 թ․ գդ աղ լցնել, մեջտեղում փոսիկ անել և գոլ ջուր լցնել կենտրոնում (200 գրամանոց բաժակով 2 բաժակ), ձեռքով սկսում եք խառնել զանգվածը՝ ընթացքում ըստ անհրաժեշտության ալյուր կամ ջուր ավելացնելով։ Այնքան եք խառնում, որպեսզի ստացվի ահա այսպիսի խմորի զանգված, որը հեշտությամբ առանց մատներին կպչելու գնդիկների կկարողանաք վերածել,

պելմենի

_Ահա այս մեծության գնդեր պատրաստելուց հետո, հարկավոր է խմորի վրա սրբիչ կամ խոհանոցային ցելոֆան քաշել, որպեսզի կեղև չկապի գնդերի վրա, դրանք պետք է թողնել մոտ 15-20 րոպե հանգստանալու համար,

_Այդ ժամանակահատվածը պետք է օգտագործել միջուկը նախապատրաստելու համար,

_Սոխը քերիչով անցկացնել կամ մսի հետ աղալ,

_Կանաչիներ մանր կտրատել, եթե թարմ չունեք ձեռքի տակ կարելի է նաև օգտագործել չորացրած կամ սառեցրած տարբերակով,

_Միսը հարկավոր է երկու անգամ անցկացնել մսաղացով, որպեսզի այն հնարավորինս լուծված զանգվածի նմանվի,

_Վրան ավելացնում ենք սոխը, կանաչին, ձուն,

_Աղ և պղպեղ ենք անում և մեր դեպքում ձեռքով ենք խառնում, որպեսզի լավ միաձուլվեն բաղադրիչները և իհարկե, տնային տնտեսուհու ձեռքը ուտելիքին կպնելուց ուտեստին փոխանցվում է նրա ողջ սերն ու ջերմություն,

_Այժմ խմորը բացելուց հետո վերցնում ենք պելմենի պատրաստելու սարքը, վրան լավ ալյուր անում, որի վրա էլ փռում ենք նախապես բացված խմորը,

_Թեյի գդալով փոսիկներում միս ենք դնում գնդիկներով,

_Վրայից նոր խմորի շերտ ենք դնում, կարելի է նորից ալյուր ցանել և գրդնակում ենք,

_Կտրատված պելմենիի հատիկները եփելու համար գազօջախի վրա դրված կաթսայով եռացող ջրին ավելացնում ենք դափնու տերևներ, աղ և սև պղպեղ և պելմենիները լցնում այդ ջրի մեջ,

պելմենի

_Փոքրիկ գաղտնիք, որպեսզի պիլմենիները չկպնեն իրար կամ չքանդվեն այս ջրի մեջ նաև ձիթայուղ ենք մի փոքր ավելացնում,

_Մոտ 5-7 եփելուց հետո հանում ենք եփված պելմենիները ջրից,

_Մատուցելիս վրան սև պղպեղ ենք ցանում և կարագ ավելացնում, որը կարող եք փոխարինել թթվասերով կամ մածունով։

Դե ինչ, բարի ախորժակ։

Չքանդվող Պելմենի․ պատրաստման տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք