Հայկական Հալվա Ձեթով․ Պահքի քաղցրավենիք իմ համեղ բաղադրատոմսով

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր ներկայացնելու եմ հայկական ծիսական քաղցրավենիքների շարքից Հայկական Հալվա ձեթով․ Պահքի քաղցրավենիք իմ համեղ բաղադրատոմսով։ Այս Հալվա ն շատ թեթև է, պարզ և արագ պատրաստման մեջ։ Ընթացքում կտեսնեք։

հալվա

Հայկական Հալվա Ձեթով Բաղադրիչներ

  • Ձեթ — 0․5 բաժակ — 100 գրամ
  • Ալյուր 1․5 բաժակ — 300 գրամ
  • Շաքարավազ  — 0․5 բաժակ — 100 գրամ
  • Վանիլ կամ դարչին ըստ ցանկության
  • Ընկույզ մեկ բուռ + նուռ և ընկույզ զարդարելու համար

Հայկական Հալվա Ձեթով Քայլ առ քայլ

  • Հարկավոր է հալվան պատրաստել հաստ կողքերով տապակի մեջ, եթե չուգունե ունեք ապա իսկն է
  • Կես բաժակ ձեթ ենք օգտագործելու
  • Լցնենք տապակի մեջ և դնենք մարմանդ կրակին տաքանալու
  • Մեկուկես բաժակ ալյուրը կավելացնենք քիչ քիչ, երբ արդեն ձեթը մի փոքր տաքացած կլինի
  • Խառնելով ավելացնենք
  • Իմ բաղադրատոմսը տարբերվում է դասական բաղադրատոմսից, որ յուղի կամ կարագի փոխարեն ես միայն ձեթ եմ օգտագործում
  • Այսպես առավել թեթև, քիչ կալորիական է ստացվում, սառելուց հետո էլ հաճելի է լինում ուտելը, ուղղակի հալվում է բերանում
  • Շարունակ պետք է խառնենք, որպեսզի բովվի ալյուրը ձեթի հետ
  • Այո, ես նույնիսկ առանձին չեմ էլ բովում ալյուրը տատիկիս նման, ամեն ինչ պարզեցված և հեշտացված է իմ խոհանոցում, ինձ վաղուց հետևողները գիտեն դա
  • Այո հնում միայն առատ յուղով ու կարագով են պատրաստել այս քաղցրավենիքը, մայրիկս էլ միշտ յուղով էր պատրաստում, 90-ականներին, կիշեք երևի շատերդ․ երբ անգամ կոնֆետ գնելը մեծ ճոխություն էր, փրկում էր միայն հալվան․ փոքրիկներս այս համեղ և պարզ քաղցրավենիքով հագեցնում էինք մեր քաղցրի պահանջը։ Այնպես որ, մեր օրերում մի փոքր մոռացված քաղցրավենիք է, բայց շատ սպասված և պարտադիր է հայկական ծիսական և տոնական սեղաններին։
  • Կրակը պետք է շատ թույլ լինի, որ չվառվի մի կողմը
  • Արդեն երբ մի փոքր կարմրում ոսկեգույն է դառնում մեր ալյուրը, իսկը ժամանակն է շաքարավազը քիչ-քիչ ավելացնելու համար
  • Եթե միանգամից ավելացնեք շաքարը գնդիկների կվերածվի և տհաճ կլինի ուտելը

հալվա

  • Ուստի քիչ-քիչ լուծում են, հալվում է, նոր մնացած չափաբաժինն ենք ավելացնում, ուշադիր կլինեք արդեն բավականաչափ տաքացել է տապակն ու զանգվածը շատ արագ կարող է շաքարավազը կարամերապատվի
  • Ուստի խառնում ենք արագ-արագ
  • Ցանկության դեպքում կարող եք վանիլ կամ դարչին մի պտղունց ավելացնել, բայց ես լրացուցիչ անուշաբույր չեմ ավելացնում, արդեն շատ հաճելի բույր ունի մեր համարյա պատրաստ հալվան
  • Նախապես ընկույզ եմ մեկ բուռ մանրացրել
  • Սա էլ առավել հետաքրքիր համ և արժեք կտա մեր հալվային
  • Վերջում ավելացնենք մի երկու րոպե էլ խառնենք, որ ընկույզը բովվի ու փափկի և վերցնենք կրակից
  • Ալյուրը նախապես բովելու, յուղով պատրաստելու դեպքում ավելի մուգ գույն կստանաք, եթե այդպես եք սիրում
  • Ես ավելի բաց և նուրբ գույն եմ սիրում, ավելի երկար կրակին պահելով, իհարկե կմգանար գույնը, դա հաշվի առեք
  • Հալվա ն հնում մատուցում էին մեծ սինիներով, իսկ այսօր մեր չափաբաժնից ուղիղ մեկ ափսե է դուրս գալու
  • Ես նաև մատուցման ավելի հետաքրքիր և գեղեցիկ տարբերակ էլ եմ առաջարկելու, ահա այսպիսի փոքրիկ կավե կամ կերամիկական տարաների մեջ հյուրերի հաշվարկով կարելի է մատուցել
  • Գդալով հարթեցնում ենք, ցածր բուրգի տեսք տալիս, իսկ տարայի հալվա ն հավասարեցնում ենք
  • Սա պահքի իսկական հագեցնող քաղցրավենիք է, քանի որ կենդանական ոչինչ չի պարունակում
  • Հետո դանակով փախլավայաձև կտրատում, կամ տորթի պես կարելի է կտրել, դա էլ արդեն ձեր ճաշակով
  • Հայկական հալվա յի Զարդարումը միայն կգեղեցկացնի ոչ պակաս խորհրդանշական նուռը, օղակենք նռան հատիկներով, վրան էլ շարենք մի քանի հատիկ, հիանանք արդյունքով և սպասենք հյուրերին։

Դե ինչ, բարի ախորժակ։

Հալվա Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք