Հավը բանկայի վրա. Նրբահամ, փափուկ ուտեստ

Հավը բանկայի վրա ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ցավոք սրտի, բայց իմ ջեռոցը գրիլով չէ, և ես սովորեցի տարբեր հնարքներ՝ եփելու հավը բանկայի վրա ջեռոցում՝ ընտանիքիս զարմացնելու համար: Այս հետաքրքիր բաղադրատոմսն արդեն շատ հին է, բայց երբեմն բաղադրատոմսերը մոռացվում են, գուցե ինչ-որ մեկը սա նորություն կհամարի:

Այո, բանկայի վրա դրված հավն իր համով շատ նման է գրիլի վրա խորոված հավին: Փորձեք և համոզվեք:

Հավը բանկայի վրա ջեռոցում

Հավը բանկայի վրա ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավ  1 — 1,5 կգ

_Մայոնեզ (թթվասեր)  2 ճաշի գդալ

_Համեմունք հավի համար

_Աղացած պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի

_Բանկա 1 լիտրանոց

_Ջուր

Հավը բանկայի վրա ջեռոցում

Հավը բանկայի վրա ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Լվանալ հավը և չորացնել թղթե սրբիչով: Շփեք այն համեմունքներով և թթվասերով  խառնած սոուսով:

_Թողնել մարինացվի մոտ 1 ժամ։

_Հիմա վերցնել մեկ լիտրանոց բանկան, մեջը ջուր լցնել (կարելի է գարեջուր լցել, այդպես նույնիսկ ավելի համեղ կլինի):

_Հավի միսը դնել բանկայի վրա, կապել խոհարարական թելով, որպեսզի թևերը չվառվեն։

_Բանկան դնել թասի մեջ, որի մոտ 1/3-ը նունպես պետք է ջուր լցնել, որպեսզի երբ հավը եփվի, դրանից հոսող ճարպը չայրվի, տհաճ հոտ չգա։

_Հավի միսը դնել սառը ջեռոցը, տաքացնել մինչև 200 ° C և եփել 40-45 րոպե։

Հավը բանկայի վրա ջեռոցում

Տեսեք, երբ հավը պատրաստ է կարմրել է, մի շտապեք այն հանել ջեռոցից, թողեք մի փոքր սառչի, ապա մատուցեք։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք