Հավը լավաշով ծրարներում. Նրբահամ ուտեստ

Հավը լավաշով ծրարներում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավը լավաշով ծրարներում. Նրբահամ ուտեստ

Մեզ համար ընթրիքն օրվա ամենակարևոր կերակուրն է: Ընթրիքի ժամանակ է, որ հավաքվում է ամբողջ ընտանիքը, և մենք բոլորս միասին կարող ենք սնվել տան սեղանի շուրջ: Բայց հաճախ աշխատանքից հետո ուժ չի լինում բարդ ու ժամանակատար բան պատրաստել: Նման դեպքերում ես հիշում եմ լավաշով ծրարների մասին:

Այս ուտեստի համար ձեզ հարկավոր չեն շատ բարդ բաղադրիչներ: Հիմնական բանը լավաշ ու հավի կրծքամիս ունենալն է: Մի քանի անգամ լավաշով ծրարներ պատրաստելուց հետո պահպանեք այս ուտեստի բաղադրատոմսը «ամենաարագները» բաժնում:

Հավը լավաշով ծրարներում

Հավը լավաշով ծրարներում. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի կրծքամիս 4 հատ
  • Լավաշ 4 հատ
  • Կոշտ պանիր 100 գ
  • Թթվասեր 150 գ
  • Ձու 1 հատ
  • Մաղադանոս 1 փունջ
  • Շամպինիոն 2 հատ
  • Լոլիկ 1 հատ
  • Սխտոր 1 պճեղ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
  • Պապրիկա ՝ ըստ ճաշակի

Հավը լավաշով ծրարներում

Հավը լավաշով ծրարներում

Հավը լավաշով ծրարներում. Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամսի կտորների վրա խորը կտրվածքներ անել, դրանց վրա շաղ տալ աղ և պղպեղ:
  2. Լավաշից ծրարներ պատրաստելու համար այն երկու կողմերից ոլորել ոչ լրիվ: Դրանից հետո ներքևի մասը ծալել և ամրացնել ատամի չոփիկով: Նույնն անել վերևի մասի հետ:
  3. Խառնել 150 գ թթվասեր, քերած պանիր, պապրիկա, աղացած սխտոր և կտրատած մաղադանոս:
  4. Դնել հավի կրծքամսերը պատրաստած լավաշի ծրարների մեջ և դրանք շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
  5. Սունկը և լոլիկը կտրել կես օղակներով և հերթով դնել հավի կրծքամսի կտրվածքների միջև: Ծրարների վրա լցնել պատրաստած սոուսով և ձու քսել:
  6. Թխել 40 րոպե 180 °C ջերմաստիճանում:

Հավը լավաշի ծրարներով

Հավը լավաշի ծրարներով

Հավի կրծքամսով լավաշով ծրարներն էլ ավելի բուրավետ դարձնելու համար եփելու ընթացում օգտագործեք ձեր սիրած համեմունքներն ու կանաչիները: Լավագույնն այն է, որ ուտեստը մատուցվի անմիջապես վառարանից հանելուց հետո, այդպես այն կլինի ավելի համեղն ու փափուկ:

Հավը լավաշով ծրարներում պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք