Այսօր ջեռոցում պատրաստելու ենք մի հետաքրքիր ուտեստ՝ հավը խուրմայով և խնձորով: Հյութայի մրգերը անուշ բույյր ու հաճելի համ կհաղորդեն թռչնամսին: Այն կստացվի փափուկ, լավ եփված ու հաճելի կարմրած կեղևով:
Այս կերպ պատրաստած հավը դուր կգա ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին: Եվ դա կդառնա ցանկացած սեղանի հիմնական ուտեստը:

Հավը խուրմայով. Անհրաժեշտ բաղադրիչները
Մթերք 6 բաժնի համար
_Ամբողջական հավ միջին չափի — 1 հատ
_Խուրմա — 5 հատ
_Խնձոր — 5 հատ
_Բուսական յուղ — 75 մլ
_Չիլի չորացրած պղպեղ (աղացած) — 1 թեյի գդալ
_5 պղպեղների խառնուրդ՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ — 1,5 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Ջուր — 200 մլ

Հավը խուրմայով. Պատրաստման եղանակը
_Հավի լցոնման համար 3 խնձոր և 3 խուրմա կտրել մեծ կտորներով: Մրգի կտորները խառնել շաքարավազի հետ:
_Մնացած 2 խնձորն ու 2 խուրման կտրել փոքր կտորներով, լցնել տարայի մեջ: Ավելացնել բուսական յուղ: Օգտագործելով ընկղմվող բլենդեր, պտուղը՝ յուղով մանրացնել մինչև խյուսի աստիճան:
_Պատրաստել հավը, կտրել ավելորդ ճարպը, հեռացնել փորոտիքը, հավը լավ լվանալ: Շփել միսը աղով և 5 պղպեղի խառնուրդով դրսից և ներսից:
_Հավը լցոնել խնձորի և խուրմայի շերտերով, կարել բաց մասը, որ ոչինչ չթափվի:
_Խնձորով և խուրմայով լցոնված հավը մեջքին վրա դնել տապակի կամ կաթսայի մեջ և առատորեն քսել տրորած եփած խնձորի և խուրմայի խյուսով: Վրան շաղ տալ աղացած չիլի:
_Թավայի մեջ զգուշորեն ավելացնել 200 մլ ջուր, որպեսզի չմաքրի հավի վրայից մրգի խյուսը:
_Լցոնած հավը դնել նախապես 180 ° C տաքացրած ջեռոցում: Պետք է թխել մոտ 1 ժամ:

Խնձորով ու խուրմայով թխած հավը պատրաստ է:
Բարի ախորժակ







