Հավը նարնջի սոուսով. Թայլանդական համեղ ուտեստ

Հավը նարնջի սոուսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավը նարնջի սոուսով. Թայլանդական համեղ ուտեստ:

Ընկերուհիս արձակուրդն անցկացրել էր Թայլանդում, նա այնտեղ ուղղակի սիրահարվել էր այս ուտեստին ու տեղաբնակներից խնդրել էր դրա բաղադրատոմսը:

Հավի մսի պատրաստման այս բաղադրատոմսը բոլոր հնարավորություններն ունի հայտնվելու ձեր սիրած կերակուրների ցուցակում: Ցիտրուսային համով նուրբ սոուսը պատում է կրծքամսի հյութեղ կտորները:

Մսի նախապատրաստումը կտևի ընդամենը կես ժամ: Տոնական առիթների համար դուք կարող եք հավը լցնել նարնջի կեղևների մեջ, բայց ես անմիջապես տապակից եմ ուտում:

Հավը նարնջի սոուսով

Հավը նարնջի սոուսով. Բաղադրությունը

  • Նարինջ 800 գ
  • Շաքար 60 գ
  • Աղ 2 թեյի գդալ
  • Կիտրոնի հյութ 3 ճաշի գդալ
  • Եգիպտացորենի օսլա 6,5 ճաշի գդալ
  • Կետչուպ 100 մլ
  • Ցորենի ալյուր 110 գ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
  • Ձու 1 հատ
  • Ջուր 200 մլ
  • Հավի կրծքամիս 900 գ
  • Արևածաղկի ձեթ 200 մլ
  • Կիտրոնի կեղևի քերուկ 1 ճաշի գդալ
  • Քնջութ 1 ճաշի գդալ

Հավը նարնջի սոուսով

Հավը նարնջի սոուսով. Պատրաստման եղանակը

  1. Կտրել նարինջները մեջտեղից և գդալով հանել միջուկը: Կեղևից ստացված ամանները դեն մի նետեք, դրանք դեռ օգտակար կլինեն:
  2. Նարնջի պտղամիսը տեղափոխել բլենդերի մեջ, ավելացնել 1 թեյի գդալ աղ, շաքար, կիտրոնի հյութ, 1.5 ճաշի գդալ օսլա, կետչուպ և հարել մինչև հարթ զանգված ստացվի: Անցկացնել մաղի միջով՝ հեղուկը առանձնացնելու համար:
  3. Խառնել ալյուրը, օսլան, աղը և փխրեցուցիչը, ավելացնել ձուն և ջուրը, հարել: Հավի կրծքամիսը կտրել փոքր կտորներով և թաթախել խմորի մեջ: Խառնել այնքան ժամանակ, քանի դեռ խառնուրդը չի ծածկել յուրաքանչյուր կտորը:
  4. Տաքացնել բուսական յուղը և թավայի մեջ լցնել հավի կտորները: Փորձեք տարածություն թողնել դրանց միջև:
  5. Տապակել 2-3 րոպե ուժեղ կրակի վրա, երբեմն խառնելով: Թավայից հանել ու լցնել թղթե սրբիչների վրա: Չոր տապակի մեջ լցնել նարնջի սոուսը, մեկ կիտրոնի կեղևի քերուկ և հավի կրծքամսի կտորներ: Մի քանի րոպե եփել այնքան ժամանակ, մինչեւ սոուսը սկսի թանձրանալ: Հավը դասավորել նարնջի կեղևների մեջ և վրան շաղ տալ քնջութի սերմեր:

Հավը նարնջի սոուսով

Հավատացնում եմ, բոլորը կցանկանան փորձել այս անսովոր ուտեստը: Նման բաղադրատոմսով հեշտ կլինի զարմացնել հյուրերին:

Հավը նարնջի սոուսով պատրաստ է:

Բարի ախորժակ:

ԽՈՐՈՎԱԾ Հավի Կրծքամիս տնային պայմաններում․ Հյութեղ, Շատ Համեղ և Շատ Արագ Խորոված Ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք