Հավը ջեռոցում. Երբևէ այսպես հավ եփե՞լ եք:
Ինչպե՞ս եփել ամբողջական հավը: Եթե մտածում ես այդ մասին, ապա ավելի հեշտ բան չկա. Պարզապես շփել համեմունքներով և դնել ջեռոցում: Բայց այդ դեպքում դուք եք չեք կարողանա միաժամանակ ստանալ ինչպես հյութալի միս, այնպես էլ ոսկեգույն շագանակագույն կեղև: Համենայն դեպս ոչ այնքան լավ, որքան այս բաղադրատոմսով:
Այստեղ դուք կգտնեք միանգամից երկու հնարք հավը թխելու համար: Առաջին հերթին միջին չափի հավը պետք է դնել աղած ջրի մեջ: Եվ եփելուց առաջ հարկավոր է քսել յուղային համեմունքներով:

Հավը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 50 գ
_Ջուր 1,5 լ
_Աղ 4,5 ճաշի գդալ
_Պղպեղ 1,5 թեյի գդալ
_Հավի համեմունք` ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
_Խնձոր 3 հատ


Հավը ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Նշված քանակությամբ աղը լուծել ջրի մեջ և հավը թրջել մեջը: Հավը պետք է ամբողջովին ծածկվի ջրով, այնպես որ, հարկ եղած դեպքում համապատասխան համամասնությամբ ավելացնել ջուր և աղ:
_Դնել ծանրոց և մարինացնել հավը սառնարանում 8 ժամ:
_Հավը հանել ու չորացնել: Լցոնել այն խնձորի կտորներով:
_Պատրաստել յուղային համեմուքներնը. Խառնել փափկեցրած կարագը պղպեղի և հավի համեմունքների հետ: Դա կարող է լինել պատրաստի խառնուրդ: Կարելի է ավելացնել համեմ, քրքում, սխտորի փոշի: Հավին քսել համեմված կարագը:
_Հավը 2 ժամ եփել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Այս բաղադրատոմսում խնձոր է օգտագործվում լցոնման համար, բայց դա բոլորովին պարտադիր չէ: Դուք կարող եք այն փոխարինել բրնձով, չոր մրգերով կամ կանաչիներով:


Խորհուրդ ենք տալիս նաև, որ թխելիս հավը դնեք կարտոֆիլի կամ բրնձի վրա, որպեսզի ստանաք հյութով ներծծված անուշահոտ կողմնակի ուտեստ: Հուսով ենք, որ հավի այս պարզ բաղադրատոմսը կդառնա ձեր նախընտրածներից մեկը:
Հավը ջեռոցում պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված հավի կրծքամսով







