Հավը ջեռոցում. Անչափ համեղ, նուրբ և անուշաբույր թռչնամիս

Հավը ջեռոցում ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Թվում է, որ դա այնքան էլ դժվար գործ չէ, բայց, այնուամենայնիվ, մենք երբեմն մտածում ենք, թե ինչպես եփել հավը ջեռոցում՝ խորովածի պես փխրուն դարձնելու համար:

Սա լավագույն բաղադրատոմսն է, ավելորդ ոչինչ չկա և արդյունքը հիանալի է:

Հավը ջեռոցում

Հավը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ամբողջական հավ — քաշը 2 կգ

_Բուսական յուղ — 70 մլ

_Աղ — 1 թեյի գդալ

_Պղպեղի խառնուրդ — 1 թեյի գդալ

_Սխտորի փոշի — 1 թեյի գդալ

_Քրքում — 1 թեյի գդալ

_Պապրիկա — 2 թեյի գդալ

Հավը ջեռոցում

Հավը ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Լվանալ հավը և չորացնել թղթե սրբիչով:

_Պատրաստել սոուսը՝ բուսական յուղի մեջ լցնել աղը, պղպեղի խառնուրդը, սխտորի փոշին, պապրիկան:

_Ստացված սոուսը տարածել հավի վրա:

_Թողնել մնա սենյակային ջերմաստիճանում 30 րոպե:

_Կապել ոտքերը, թևերի ծայրերը փայլաթիթեղով փաթաթել:

_Տեղադրել հավը ջեռոցի տապակի վրա և թխել 180 աստիճանով՝ առնվազն 90 րոպե:

Հավը ջեռոցում

Ստացվում է նման համեղ և գեղեցիկ հյուրասիրություն:

Բարի ախորժակ բոլորին

Խնդրում ենք Գնահատեք