Հավը սնկով իսկական տոնական ուտեստ է։ Հավի լցոնման համար մենք ընտրել ենք շամպինիոններ, բայց դրանք կարող եք փոխարինել, այլ սնկով։

Հավը սնկով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շամպինիոններ 500 գր
_Սալորաչիր 6-7 հատ
_Ամբողջական հավ (1 կգ)
_Կարագ 50 գր
_Պապրիկա 1 թեյի գդալ
_Մայոնեզ 3-4 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Ձևավորելու համար
_Հազար, Կիտրոն և Ձիթապտուղ

Պատրաստման եղանակը
_Սունկը մանր կտրատել, խառնել մանրացրած սալորաչրի հետ, համեմել աղով և պղպեղով։
_Հավի մսին ներսից յուղ քսել, լցնել սնկի խառնուրդով, դրսից լավ քսել պապրիկա և մայոնեզ։
_Տապակել ջեռոցի տապակի վրա՝ նախապես 200˚C տաքացրած ջեռոցում, 40 րոպե։

Հավը դնել հազարի տերևների վրա, զարդարել կիտրոնով և ձիթապտուղներով։
Բարի ախորժակ:







