Այս բաղադրատոմսի համաձայն պատրաստվող հավը սոուսով փափուկ, հյութալի և շատ բուրավետ է ստացվում, փխրուն կեղևով:

Հավը սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բդիկներ կամ ամբողջական հավ 1 կգ
_Մեղր 3 ճաշի գդալ
_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Մանանեխ 1 ճաշի գդալ
_Մանանեխի հատիկներ 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
_Միսը լվանալ և թղթե սրբիչներով չորացնել, կաշին հանել։
_Խառնել սոուսի համար նախատեսված բոլոր բաղադրիչները։
_Միսը դնել ջեռոցի տարայի մեջ և վրան լցնել սոուսը, լավ խառնել և թողնել 2 ժամ՝ երբեմն խառնելով, ծածկել փայլաթիթեղով։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել ուտեստը 30 րոպե, ապա հանել փայլաթիթեղը և թխել, մինչև ոսկե դարչնագույնը ևս 30 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված հավի կրծքամիս







