Հավը ցիտրուսներով. Գայթակղիչ ջեռեփուկ տոնական սեղանին

Հավը ցիտրուսներով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավը ցիտրուսներով պատրաստեք տոնական մենյուի համար:

ՈՒտեստի խրթխրթան կեղևը, վառ ցիտրուսային մրգերը և բուրավետ կանաչիները հիացնում են ոչ միայն համի, այլև էսթետիկ զգացումները:

Հավը ցիտրուսներով
Հավը ցիտրուսներով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավ (1,5 կգ) 1 հատ

_Նարինջ 2 հատ

_Մանդարին 5 հատ

_Պրաս սոխ 1 հատ

_Խնկունի 0,5 փունջ

_Ուրց 1 փունջ

_Կարագ 1 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Պղպեղ՝ ըստ ճաշակի

Հավը ցիտրուսներով

Հավը ցիտրուսներով. Պատրաստման եղանակը

_Հավի միսը համեմել աղով և պղպեղով, քսել փափուկ կարագը, ցանել ուրցի և խնկունի տերևները (մի քանի ճյուղ մի կողմ դնել):

_Նարինջներն ու մանդարինները կտրատել շերտերով կամ շրջանակներով և դնել ջեռոցի տապակի մեջ։

_Պրասը կտրատել հաստ շրջանակներով կամ թողնել ամբողջությամբ և ավելացնել ցիտրուսային մրգերին։

_Վրան դնել հավը, ավելացնել ուրցի և խնկունիի ճյուղերը։

_Լցնել բուսայուղը և դնել նախապես 230 C տաքացրած ջեռոցը 15 րոպե։

_Այնուհետև ջերմաստիճանը իջեցնել մինչև 180 C և թխել ևս մոտ 1,5 ժամ։

_Պարբերաբար ջրել հավի միսը արտազատվող հյութով՝ ախորժելի կեղև ստանալու համար։

Հավը ցիտրուսներով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված հավի կրծքամիս

Խնդրում ենք Գնահատեք