Հավի բդիկները գաղտնի բաղադրիչով. Այս տարբերակով մարինացված միսը՝ շատ ավելի փափուկ է ստացվում
Ընդամենը մի քանի ճաշի գդալ խմորի սոդան կարող է հրաշքներ գործել: Մի անհանգստացեք, որ հավի համը կփոխվի: Անհրաժեշտ չէ այն եփել սոդայով, պարզապես մարինացնել 2 րոպե:
Եփվելու ընթացքում միսը ավելի շատ հեղուկ է դուրս տալիս և փափկում՝ դառնալով ավելի անուշաբույր:
Հավի բդիկները գաղտնի բաղադրիչով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի բդիկ 2.4 կգ
_Սոդա 2 ճաշի գդալ
_Մանանեխ 1 ճաշի գդալ
_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
_Սխտոր 3-4 պճեղ
_Կիտրոն 0,5 հատ
_Մեղր 2 ճաշի գդալ
_Արևածաղկի ձեթ 100 մլ
_Ռեհան` ըստ ճաշակի
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի


Հավի բդիկները գաղտնի բաղադրիչով. Պատրաստման եղանակը
_Կտրել ոսկորի գագաթը հավի բդիկի բարակ մասում, դնել ամանի մեջ և շաղ տալ խմորի սոդան:
_Խառնել և թողնել մնա 2 րոպե, այնուհետև լավ լվանալ ջրով:
_Սոուսի համար խառնել մանանեխը, տոմատի մածուկը, հեղուկ մեղրը, ճզմել սխտորը և ավելացնել կիտրոնի հյութ:
_Տաքացնել խորը տապակը արևածաղկի ձեթով և տապակել բդիկները բոլոր կողմերից 1-2 րոպե:
_Այնուհետև դնել նույն տապակի մեջ, որպեսզի ոսկորները լինեն վերևում: Վրան քսել սոուսը և եփել միջին կրակով՝ 20 րոպե:
_Հանել կափարիչը, ուժեղացնել կրակը, ավելացնել աղ և համեմունքներ:
_Եփել այնքան, մինչև հեղուկն ամբողջությամբ գոլորշիանա, երբեմն բդիկները շրջելով:


Ընդամենը մի քանի րոպե սոդայով մարնացնելը հավը շատ ավելի նուրբ է դարձնում: Ներսում հյութալի է, իսկ դրսից՝ լավ տապակած կեղևով: Իդեալական է ցանկացած կողմնակի ուտեստների և բանջարեղենային աղցանների հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքասով տապակա







