Հավի բդիկներ. Ձեր մտերիմները միշտ կխնդրեն պատրաստել այս փափուկ և համեղ ուտեստը
Բաղադրատոմսի հիմնական գաղտնիքը մարինադի մեջ է, որը հավի միսը դարձնում է շատ քնքուշ և հյութալի: Ուտեստն իրենից ներկայացնում է համեղ, փխրուն կեղևով միս և խմորով ռուլետիկներ:

Հավի բդիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
— Բդիկ 4 հատ
— Աջիկա 1 թեյի գդալ
— Թթվասեր 2 թեյի գդալ
— Բուսական յուղ 2 թեյի գդալ
— Սխտոր 2 պճեղ
Խմորը պատրաստելու համար պետք է
— Ալյուր 350 — 400 գ
— Ջուր 200 մլ
— Բուսական յուղ 1 ճաշի գդալ
— Աղ
Մարինադի համար հարկավոր է
— Սոխ 1 հատ
— Աղ պղպեղ
— Բուսական յուղ 2 ճաշի գդալ


Հավի բդիկներ. Պատրաստման եղանակը
_Լավ լվանալ և չորացնել բդիկները թղթե սրբիչով:
_Թթվասերը խառնել աջիկայի, ճզմած սխտորի և բուսական յուղի հետ:
_Բդիկները քսել այս խառնուրդով և թողնել սառնարանում մարինացվի 3-ից 4 ժամ:
_Ջրի մեջ խառնել աղ և բուսական յուղ, ավելացնել ալյուր և հունցել խմոր: Այն պետք է լինի ճկուն և փափուկ: Ծածկել խմորը և թողնել 30 րոպե:
_Գրտնակել խմորը բարակ շերտով:
_Այժմ մանր կտրատել սոխը և շաղ տալ խմորի վրա, որը նախապես պետք է յուղել բուսական յուղով:
_Սոխի վրա աղ և պղպեղ անել ըստ ճաշակի:
_Խմորը փաթաթել ռուլետի նման և կտրել մասերի:
_Քսել ջեռոցի տապակը յուղով, դնել բդիկները և ռուլետիկները՝ դրանք յուղելով բդիկների մարինադով:
_Պետք է եփել ուտեստը 180 աստիճանով մոտ 40-50 րոպե, մինչև փափկի:

Հուշում. Որպեսզի ռուլետիկները չոր չլինեն, դրանք պարբերաբար ցողեք բդիկներից հոսող հյութով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված հավի կրծքամիս







