Հավի բդիկներ. Արագ և համեղ ընթրիքի բաղադրատոմս

Հավի բդիկներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հավի բդիկներ. Մսով ուտեստը հյութալի և համեղ է ստացվում, որը կատարյալ է տարբեր կողմնակի կերակուրների հետ:

Պատրաստումը պարզ է և արագընթաց, իսկ արդյունքը կարելի է մատուցել նույնիսկ տոնական սեղանին:

Հավի բդիկներ

Հավի բդիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի բդիկներ 6 հատ

_Հավի համեմունք 1 թեյի գդալ

_Սխտոր 3 պճեղ

_Աղ 2 թեյի գդալ

_Համեմի սերմ 1 թեյի գդալ

_Պղպեղ, պապրիկա՝ ըստ ճաշակի

_Գազավորված ջուր 300 մլ

_Անուշաբույր իտալական կանաչիներ 2 թեյի գդալ

_Կարտոֆիլ 1 կգ

_Սոխ 1 հատ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Պանիր 100 գր

_Կանաչի՝ ըստ ճաշակի

Հավի բդիկներ

Հավի բդիկներ

Հավի բդիկներ. Պատրաստման եղանակը

_Լավ լվացված և չորացրած բդիկները դնել պարանոցի մասը կտրած մեծ պլաստիկ շշի մեջ:

_Լցնել աղը, թվարկված բոլոր համեմունքներն ու անուշաբույր կանաչիները, կտրատած սխտորը, կանաչիները և մայոնեզը, լավ խառնել:

Խորհուրդ. Փափկության և համի համար ավելացրեք մանանեխ:

_Թողնել մարինացվի 1 — 2 ժամ:

_Մաքրել կարտոֆիլը, կտրատել շերտերով և խառնել աղի, պղպեղի, անուշաբույր կանաչիների և կարտոֆիլի համեմունքների հետ:

_Ձևամանին բուսայուղ քսել և լցնել սոխը կիսաօղակներով, այնուհետև կողքերով կարտոֆիլները շարել և կարտոֆիլի վրա դնել բդիկները:

_Այժմ ձևամանը դնել մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել 1 ժամ:

_Հանել, ցանել քերած պանիր և թխել ևս 10 րոպե:

 

Հավի բդիկներ

Այսպիսի հագեցնող և համեղ ուտեստը լիարժեք և շատ հաճելի ընթրիք է, կարող եք պատրաստել նաև պիկնիկների համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք