Առաջարկում ենք պատրաստել հավի բլիթներ հեշտ ու պարզ եղանակով:
Առավոտյան համեղ նախաճաշելու համար երբեմն ժամանակ չի լինում: Ստիպված ենք լինում ոտքի վրա մի կտոր բան ուտել, կամ նույնիսկ սոված գնալ աշխատանքի, եթե չենք հասցրել ժամանակին արթնանալ:
Այնպես որ պետք է պատրաստել արագ ու հագեցնող նախաճաշ: Ամեն ինչ հեշտ ու պարզ անելու համար վերցրեք պատրաստի խմոր:
Այս համեղ բլիթները շատ հաճելի են, հավի մսի նուրբ միջուկով:

Հավի բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ֆիլո խմոր 450 գր
_Կարագ 100 գր
_Աղացած հավ 700 գր
_Սոխ 2 հատ
_Կարագ 70 գր
_Սերուցքային պանիր 300 գր
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Ձու 1 հատ

Հավի բլիթներ. Պատրաստման եղանակը
_Կտրել սոխը փոքր խորանարդներով և տապակել բուսական յուղի մեջ՝ մինչև կեսաեփ լինի:
_Ավելացնել աղացած հավը, լավ խառնել մինչև հարթվի և տապակել մինչև պատրաստ լինի:
_Ավարտից մի քանի րոպե առաջ աղ և պղպեղ անել, ավելացնել տարբեր համեմունքներ:
_Բարակ խմորի շերտին քսել հալած կարագ և եզրին դնել պանրի բարակ շերտ, վրան՝ միսը և ոլորել խողովակաձև, եզրերը կպցնելով իրար:
_Այսպես ձևավորել բոլոր ձողիկները և դրանք դնել ջեռոցի տապակի վրա, որը ծածկված է յուղաթղթով:
_Վրան քսել հարած դեղնուց և թխել 180 աստիճան տաքացած ջեռոցում մոտ 20-30 րոպե, ուղղորդվեք ըստ ձեր ջեռոցի:

Ռուլետները ստացվում են խրթխրթան կեղևով և փափուկ միջուկով, կարելի է մատուցել հենց այնպես կամ թթվասերով, տարբեր սոուսներով:
Հարմար է նաև որպես կողմնակի ուտեստների հավելում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ծույլ լազանյա լավաշով







