Հավի գրիլ թավայի մեջ. Միսն ավելի հյութալի է, քան խորովածը

Հավի գրիլ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք մի հրաշալի բաղադրատոմս՝ Հավի գրիլ թավայի մեջ պատրաստելու համար։

Այս էֆեկտ ստանալու համար հավը պետք է շոգեխաշել հատուկ սոխ-գարեջրի սոուսով։ Օգտագործեք ցորենի գարեջուր, այն ավելի խորն ու հարուստ համ ունի։

Հավի մսի պատրաստման գործում կարևոր դեր են խաղում համեմունքները։ Թարմ խնկունիի մի ճյուղը և մի քանի պճեղ սխտորն ուտեստը դարձնում են խելահեղ բուրավետ: Իսկ մանանեխը կփափկեցնի հավի միսը։ Բայց, եկեք խոսքերից գործի անցնենք և սկսենք պատրաստել:

Հավի գրիլ

Հավի գրիլ թավայի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Հավի բուդ 6 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Խնկունի 3 գ

_Սոխ 1 գլուխ

_Համեմունք հավի համար 1 ճաշի գդալ

_Մանանեխ 0,5 թեյի գդալ

_Բաց գույնի գարեջուր 250 մլ

_Ձիթապտղի յուղ 1-2 ճաշի գդալ

_Կարագ 20 գ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

Հավի գրիլ

Հավի գրիլ

Հավի գրիլ թավայի մեջ. Պատրաստման եղանակը

_Լվանալ հավի ազդրերը և չորացնել թղթե սրբիչներով: Մսին աղ և պղպեղ անել, համեմունքները լավ քսել։

_Տապակը տաքացնել ձիթապտղի յուղով, ավելացնել կարագը, խնկունի ճյուղը և ամբողջական սխտորի պճեղները։

_Ավելացնել հավի կտորները և տապակել երկու կողմից, մինչև ոսկե դարչնագույնը:

_Մաքրած սոխը խոշոր կտրատել, լցնել բլենդերի ամանի մեջ և հարել մինչև պյուրե դառնալը։

_Սոխի զանգվածը խառնել գարեջրի, հավի համեմունքների և մանանեխի հետ։

_Թավայի միջից հանել սխտորն ու խնկունին, ազդրերը տապակել ևս 5 րոպե, ապա լցնել սոխի սոուսը։

_Ծածկել կափարիչով և եփել ևս 40 րոպե չափավոր կրակի վրա։

Հավի գրիլ

Մինչ հավի միսը եփվում է, կարող եք պատրաստել կարտոֆիլով կողմնակի ճաշատեսակ կամ բանջարեղենային աղցան:

Հավի գրիլը թավայի մեջ պատրաստ է:

Բարի ախորժակ:

 

Խնդրում ենք Գնահատեք