Հավի թևիկները ջեռոցում. Հիանալի խրթխրթան խորտիկ ընթրիքի համար

Հավի թևիկները ջեռոցում ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հավի թևիկները ջեռոցում կարող եք պատրաստել շատ հեշտ ու արագ:

Շամփուրների վրա խորովածի այս բաղադրատոմսը ես միշտ օգտագործում եմ, երբ եփելու ժամանակը քիչ է լինում։ Համեղ ուտեստներ և խորտիկներ պատրաստելու համար պետք չէ անպայման մեծ ջանքեր գործադրել:

Հավի թևիկները ջեռոցում

Հավի թևիկները ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի թևիկներ 12 հատ

_Տոմատի սոուս կամ կետչուպ 2 ճաշի գդալ

_Մեղր 1 ճաշի գդալ

_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ 1 թեյի գդալ

_Հավի մսի համեմունքներ, պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի

Հավի թևիկները ջեռոցում

Հավի թևիկները ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Լվանալ թևիկերը, չորացնել թղթե սրբիչներով և կտրել 3 մասի։

_Մարինադի համար խառնել բաղադրատոմսում նշված մնացած բոլոր բաղադրիչները։

_Լավ խառնել, մինչև հարթվի և լցնել մսի վրա։

_Թողնել մարինացվի առնվազն 30 րոպե։

_Վերցնել փայտյա շամփուրները և 5 րոպե թողնել եռման ջրի մեջ:

_Միսը շարել շամփուրներին և դնել տապակի վրա:

_Թխել մոտ 30-40 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում, ըստ ձեր ջեռոցի, որպեսզի լավ կարմրած լինի:

_Մատուցել լավաշի վրա՝ թարմ բանջարեղենային աղցաններով և սոուսներով: Միսը հյութալի է և փափուկ, օրիգինալ կծու-քաղցր կեղևով։

Հավի թևիկները ջեռոցում

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված հավի կրծքամիս

Խնդրում ենք Գնահատեք