Հավի թևիկներ թթվասերով. Գինով շոգեխաշած փափուկ միսը բառացիորեն կհալվի ձեր բերանում
Հավի թևերի պատրաստման բաղադրատոմսերն անհամար են: Եվ այդուհանդերձ, դրանցով պատրաստված ոչ բոլոր ուտեստներն են համեղ թե տաք, թե սառը վիճակում և ավելին, բոլոր դեպքերում չէ, որ ստացվում է այնքան նուրբ, որքան թթվասերի մեջ եփվող այս թևերը: Սխտորով և կանաչիներով անուշահոտ յուղալի սոուսը կհիացնի ցանկացած համադամասերի:
Այս հավի ուտեստի հետ պարզապես անհրաժեշտ է հացահատիկային փխրուն կողմնակի ուտեստ մատուցել: Բլղուրով փլավն ուղղակի իդեալական կլինի, քանի որ այնքան նուրբ չէ, որքան բրինձը: Պետք է բլղուրը չոր տապակի մեջ թեթև բովել, որպեսզի այն ոսկեգույն երանգ և ընկույզի համ ստանա, այնուհետև եփել և մատուցել այս չքնաղ թևիկներով:
Ի դեպ, թթվասերով թևերը շատ համեղ են ստացվում եթե եփվում են ոչ թե կաթսայի մեջ, այլ ջեռոցում` միջին ջերմությամբ, գերադասելի է կերամիկական ամանի մեջ: Միայն թե թևերը դեռ պետք է նախապես տապակվեն` համի պայծառության համար:

Հավի թևիկներ թթվասերով. Անհրաժեշտ բաղադրիչները
- Հավի թև 1 կգ
- Թթվասեր 200 գ
- Սխտոր 40 գ
- Արևածաղկի ձեթ 20 գ
- Չոր սպիտակ գինի 50 մլ
- Կանաչիներ 10 գ
- Դափնու տերևներ 2 հատ
- Պղպեղի խառնուրդ 0.5 թեյի գդալ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Հավի արգանակ 150 մլ


Հավի թևիկներ թթվասերով. Պատրաստման եղանակը
- Տապակել հավի թևերը տապակի մեջ, մինչև որ կարմրեն:
- Այս ընթացքում պատրաստեք համեմունքներ. Մանր կտրատել կանաչիները, մանրացնել սխտորը:
- Թևիկներին աղ անել, խառնել: Ավելացնել գինի և շոգեխաշել մոտ 5 րոպե: Լցնել արգանակը, ավելացնել թթվասեր (կամ սերուցք), դափնու տերև, պղպեղ և շոգեխաշել կափարիչի տակ մինչև եռալը:
- Ավելացնել սխտոր և եփել միջին կրակի վրա ևս 4 րոպե: Մնում է միայն զարդարել կանաչիներով և մատուցել:


Անպայման ավելացրեք նաև 1 թեյի գդալ չորացած ուրց՝ դուք կզարմանաք, թե որքանով դա կվերափոխի ուտեստի համը:
Հավի թևիկները թթվասերով պատրաստ են:
Բարի ախորժակ!
Տեսանյութ
Հավի մսով տապակա







