Այս երկու բաղադրատոմսերով Հավի թևիկները թավայի մեջ շատ համեղ են ստացվում։
Տապակած թևիկները կարող եք մատուցել բրնձով փլավի հետ, կամ հրամցնել որպես կծու նախուտեստ։

Հավի թևիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Թևիկներ 600 գր
_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի
_Խաշած բրինձ 500 գր
_Սոյայի սոուս 30 մլ
_Բուսական յուղ՝ տապակելու համար

Հավի թևիկներ 1 տարբերակ. Պատրաստման եղանակը
_Թևերը լվանալ և չորացնել թղթե սրբիչներով, փոքր կտորներով կտրատել։
_Տաքացնել բուսայուղը և տապակել միսը, մինչև ոսկե դարչնագույնը:
_Աղ, պղպեղ անել և ավելացնել այլ համեմունքներ, սոյայի սոուսը:
_Տարածել բրինձը, լավ խառնել և եփել մի քանի րոպե։
_Մատուցելուց առաջ վրան կանաչիներ ցանել:

2-տարբերակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Թևիկներ 600 գր
_Սոխ 2 հատ
_Կոճապղպեղ 2 գր
_Աղ, պղպեղ և համեմունքներ
_Մանանեխ 3 գր
_Կարմիր գինի 100 մլ

Պատրաստման եղանակը
_Սոխը կտրատել բարակ կիսօղակներով, խառնել աղի և պղպեղի, այլ համեմունքների, մանանեխի, գինու հետ։
_Ամեն ինչ լավ խառնել և լցնել հավի նախապես կտրատած թևիկների վրա։
_Թողնել մարինացվի 30 րոպե կամ մի քիչ ավելի:
_Տաքացնել բուսայուղը, թևերը բոլոր կողմերից տապակել և հանել տապակից:
_Նույն տապակի մեջ մարինադի սոխը տապակել, վրան թևիկները շարել, ծածկել կափարիչով և եփել 5-7 րոպե։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված հավի կրծքամիս







