Հավի թևիկներ. Նրբահամ սոուսով հյութեղ նախուտեստ

Հավի թևիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում եմ պատրաստել Հավի թևիկներ: Սա շատ համեղ նախուտեստ է, որը հաճախակի է դրվում մեր սեղանին:

Մեղրի սոուսը թևիկները դարձնում է պարզապես անմոռանալի ուտեստ:

Հավի թևիկներ

Հավի թևիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի թևիկներ 1 կգ

_Օսլա 2,5 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Պղպեղ 0,5 թեյի գդալ

_Պապրիկա 0,5 թեյի գդալ

_Համեմունքների խառնուրդ  0,5 թեյի գդալ

Սոուսը պատրաստելու համար ձեզ հարկավոր է

_Կետչուպ 100 գր

_Սխտոր 3 պճեղ

_Մեղր 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 1 թեյի գդալ

_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

Հավի թևիկներ

Հավի թևիկներ. Պատրաստման եղանակը

_Թևիկները լավ լվանալ, չորացնել թղթե սրբիչներով։

_Օսլան խառնել աղի և համեմունքների, պղպեղի և ըստ ճաշակի անուշաբույր կանաչիների խառնուրդի հետ։

_Թևիկները թաթախել այս չոր խառնուրդի մեջ։

_Ջեռոցի տապակին քսել բուսական յուղ, թեթևակի պաքսիմատ ցանել և թևերը շարել:

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 30-40 րոպե։

_Սոուսի համար խառնել բոլոր բաղադրիչները և դնել սառնարանը 3 րոպեով, որ սառչի։

Հավի թևիկներ

Ընթրիքին մատուցեք ախորժելի հոտով թևիկներ այս սոուսով:

Կարող եք կետչուպը փոխարինել տնական աջիկայով կամ պատրաստել մանանեխի և մայոնեզի սոուս սխտորով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված հավի կրծքամիս

Խնդրում ենք Գնահատեք