Հավի խորոված ջեռոցում. Հեշտ բաղադրատոմս

Հավի խորոված ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի խորոված ջեռոցում. Հեշտ բաղադրատոմս, որով կարող եք արագ ու առանց շատ չարչարվելու պատրաստել դյութիչ համով ուտեստ:

Ուտեստի համը որոշողը բաղադրատոմսի բաղադրությունը չէ, այլ այն տրամադրությունը, որով համադրում եք մթերքները: Մեր առաջարկած բաղադրատոմսը դրա իրական ապացույցն է:

Այս խորովածն աներևակայելի համեղ է ստացվում, այնես, որ պարզապես մատները հետը կուտեք: Այս բաղադրատոմսով փորձելուց հետո դուք այս համեղ ուտեստը հաճախ կպատրաստեք: Պարզապես ավելի լավ ու հեշտ տարբերակ չկա:

Հավի խորոված ջեռոցում

Հավի խորոված ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս 2 հատ
  • Բուսական յուղ 2 ճաշի գդալ
  • Սխտոր 2 պճեղ
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ
  • Համեմ 1 ճաշի գդալ
  • Սոյայի սոուս 1 ճաշի գդալ
  • Չիլի պղեղ
  • Աղ՝ ըստ ճաշակի

Հավի խորոված ջեռոցում

Հավի խորոված ջեռոցում. Ինչպես պատրաստել

  1. Սկսում ենք փայտե շամփուրները նախապատրաստելուց: Դրանք պետք է մոտ կես ժամ թողնել ջրի մեջ: Հավի կրծքամիսը պետք է կտրել երկար ու բարակ շերտերով:
  2. Դրանից հետո հավի միսը շարել շամփուրի վրա, այնպես, որ ակորդեոնի նման ծալված լինի:
  3. Այժմ մենք պատրաստելու ենք մարինադը, դրա համար խառնում ենք բուսական յուղը, շաքարը, համեմը և լցնում սոյայի սոուս: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ, ճզմել սխտորը դրա մեջ, աղ և պղպեղ անել՝ ըստ ճաշակի:
  4. Մենք մեր շամփուրները դնել պատրաստի մարինադի մեջ և թողնում 2 ժամ մարինացվի սառնարանում:
  5. Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով: Տապակի վրա շարել շամփուրները և եփել 20 րոպե:
  6. Եփելու ընթացքում շամփուրները պետք է մեկ անգամ շրջել, որ մյուս կողմը նույնպես լավ եփվի:

Հավի խորոված ջեռոցում

Ջեռոցի մեջ հավի խորովածը պատրաստ է: Նուրբ, ոսկեգույն և խելահեղ համեղ: Ստացվում է նույնքան համեղ, որքան կրակի վրա:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորովածի մեր տարբերակը

Խնդրում ենք Գնահատեք