Հավի կոլոլակ. Անուշահամ ուտեստը կհագեցնի ձեր մտերիմների քաղցը

Հավի կոլոլակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի կոլոլակ. Անուշահամ ուտեստը կհագեցնի ձեր մտերիմների քաղցը

Կոլոլակները միշտ համեղ են: Սոուսով շոգեխաշած աղացած մսամթերքի այս կամ այն ​​տարբերակն առկա է աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում: Բայց, պատրաստումը կարող է տարբեր լինել: Այսօր առաջարկում եմ փորձել բլղուրով, դիետիկ աղացած հավի կոլոլակ: Այս բաղադրատոմսն իսկական աստվածային պարգև է ճիշտ սնվելու հետևորդների համար:

Ես բրնձով կոլոլակ էի պատրաստում` աղացած միսն ավելի լավ ամրացնելու համար: Մի անգամ տանը բրինձ չկար, և ես որոշեցի դրա փոխարեն բլղուր օգտագործել: Ուղղակի հրաշալի ստացվեց: Ինչպես հետագայում պարզվեց, ես Ամերիկա չեմ հայտնաբերել. Նման բաղադրատոմսերը հազվադեպ չեն հանդիպում ինտերնետում: Բրնձի փոխարեն հաճախ օգտագործվում է նաև հնդկաձավար կամ գարի: Բայց, քանի որ այս ուտեստն աներևակայելի համեղ է, կիսում եմ բաղադրատոմսը, անպայման փորձեք:

Հավի կոլոլակ

Հավի կոլոլակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 1 կգ

_Բլղուր 120 գ

_Սոխ 2 հատ

_Ձու 1 հատ

_Վարսակի թեփ 1 ճաշի գդալ

_Տոմատի հյութ 300 մլ

_Թթվասեր 3 ճաշի գդալ

_Ջուր 3 բաժակ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Սխտորի փոշի` ըստ ճաշակի

Հավի կոլոլակ

Հավի կոլոլակ

Հավի կոլոլակ. Պատրաստման եղանակը

_Բլղուրը մանրակրկիտ լվանալ, լցնել կաթսայի մեջ և եփել 10 րոպե:

_Մանրացնել սոխը բլենդերի մեջ՝ մինչև համասեռ լինի: Հավի կրծքամիսն աղալ մսաղացով:

_Խառնել հավի աղացած միսը, սոխի խյուսը և եփած բլղուրը: Ձուն հարել, համեմել համեմունքներով և ավելացնել վարսակի թեփը:

_Ձեռքերը ջրով թրջելով, ձևավորել գնդիկներ: Անմիջապես դնել դրանք բուսական յուղով յուղած տապակի մեջ:

_Տապակել կոլոլակները մինչև ոսկե դարչնագույնը, այնուհետև դրանք տեղափոխել կաթսայի մեջ:

_Խառնել տոմատի հյութը, թթվասերը և ջուրը՝ մաքուր տապակի մեջ: Լավ խառնել և համեմել աղով և պղպեղով` ըստ ճաշակի:

_Այնուհետև ավելացնել շաքարավազը և եփել թույլ կրակի վրա՝ 10 րոպե:

_Կոլոլակների վրա լցնել սոուսը, ծածկել տապակը և եփել ուտեստը 20 րոպե:

Հավի կոլոլակ

Ես շատ եմ սիրում այս բաղադրատոմսը: Աղացած հավի կոլոլակները անսահման քնքուշ և հյութալի են, լավ են պահում իրենց ձևը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք