Հավի կոտլետներ յուղաթղթի վրա

Հավի կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի կոտլետներ յուղաթղթի վրա:

Աշխատանքի ծանր օրվանից հետո տնական կերակուրը հոգու համար բալասան է: Բայց երբեմն նույնիսկ ձեր սիրած ֆրանսիական միսը ձանձրալի է դառնում: Նման պահերին դուք ցանկանում եք ինչ-որ հարմարավետ, համեղ և հեշտ պատրաստվող բան: Ծանո՞թ է: Դե, ուրեմն ներկայացնում ենք բաղադրատոմսը:

Չկա ավելորդ ճարպ և ​​այրվածքներ: Հյութեղ է ու համեմված: Սա հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է հագեցնող ընթրիքի համար: Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է հավի կոտլետներ պատրաստել անսովոր կերպով: Ձեզ անպայման դուր կգա:

Հավի կոտլետներ

Հավի կոտլետներ յուղաթղթի վրա. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի կրծքամիս 1 հատ
  • Կարագ 10 գ
  • Ռեհան 0,5 թեյի գդալ
  • Սխտորի փոշի 0,5 թեյի գդալ
  • Պապրիկա 0,5 թեյի գդալ
  • Սուսամբար(օրեգանո) 0,5 թեյի գդալ
  • Սև պղպեղ (աղացած) ըստ համտեսի
  • Աղ ըստ համտեսի

Հավի կոտլետներ

Հավի կոտլետներ յուղաթղթի վրա. Պատրաստման եղանակը

  1. Նախ, յուղաթղթի վրա գծել թավայի տրամագծի չափով երկու հավասար շրջանակ: Հավի կրծքամիսը երկայնքով կտրել 2 բարակ կտորների: Ծածկել դրանք սննդային թաղանթով և ծեծել մուրճիկով:
  2. Մի ամանի մեջ խառնել չոր ռեհանն ու սխտորը սուսամբարի, պղպեղի և պապրիկայի հետ: Կարող եք համեմունքներն ընտրել ըստ սեփական ճաշակի: Յուղաթղթի երկու շրջանակներն էլ յուղել մի կողմից:
  3. Կարագ քսել և համեմունքների խառնուրդը հավասարապես ցանել շրջանակների վրա: Ծեծված կրծքամսի կտորը դնել շրջանկի մի կողմում, թղթի մյուս կեսով ծածկել այն: Նույնն անել մյուս կտորի հետ:
  4. Տաքացնել թավան միջին կրակի վրա: Դնել դրա վրա յուղաթղթով կրծքամիսը: Տապակել միսը մի քանի րոպե յուրաքանչյուր կողմում: Դրանից հետո թուղթն առանձնացնել մսից: Մատուցել որևէ կողմնակի ուտեստով:

Հավի կոտլետներ

Այս հավի կոտլետները զգալիորեն տարբերվում են դասականներից: Բայց մեկ անգամ փորձելով դրանք ՝ դուք այլևս չեք կարողանա հրաժարվել այս ուտեստից:

Հավի կոտլետները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի Կրծքամսով Տապակա առանց Թավա Կեղտոտելու․ Փափուկ, Հյութեղ և Աննչափ Համեղ

Խնդրում ենք Գնահատեք