Հավի կոտլետներ. Սերուցքային սոուսով ուտեստը Թռչնի կաթի նման փափուկ է ստացվում
Սերուցքային սոուսով հավի կոտլետները շատ անուշաբույր, փափուկ և հյութալի նախուտեստ են, որոնք ձեզ անպայման դուր կգան:
Պատրաստեք այս կոտլետները և կստանաք ախորժելի և հագեցնող ընթրիք կամ ճաշ:

Հավի կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած հավի միս 900 գր
_Սոխ 1 հատ
_Ձու1 հատ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Բոքոն 4 կտոր
_Մայոնեզ 3 ճաշի գդալ
_Յուղալի սերուցք կամ թթվասեր 200 մլ

Հավի կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Թրջել բոքոնը ջրով և թողնել, որ այն փափկի, ապա քամել և ավելացնել աղացած մսին:
_Քերել սոխը քերիչով կամ բլենդերով կտրատել, կարող եք նաև շատ մանր կտրատել դանակով:
_Աղացած միսը խառնել սոխի, բոքոնի, աղի և պղպեղի հետ, ավելացնել ձուն և համեմունքները:
Հուշում. Մի մոռացեք թարմ սամիթի և համեմի մասին, որոնք ստեղծում են կոտլետի յուրահատուկ համը և բույրը:
_Զանգվածին ավելացնել թթվասեր կամ մայոնեզ, լավ խառնել, մինչև հարթվի: Զանգվածը շատ թանձր չէ, բայց այդպես պետք է լինի:
_Տաքացնել բուսական յուղը տապակի մեջ և զանգվածը տարածել ճաշի գդալով:
_Տապակել երկու կողմից:
_Բոլոր կոտլետները պատրաստ լինելուց հետո դնել տապակի մեջ, վրան լցնել սերուցք կամ թթվասեր, ծածկել և եփել 10 րոպե:

Նման անուշաբույր և հյութալի ուտեստի հետ սովորաբար մատուցում են եփած բրինձ կամ կարտոֆիլով պյուրե, կարելի է մատուցել նաև թարմ բանջարեղենով աղցաններ կամ թթու բանջարեղեն:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Իշլի քյուֆթա







