Հավի կոտլետները համարվում են սիրելի ուտեստ։ Դժվար է գտնել տանտիրուհի, ով երբեք չի պատրաստել այսպիսի կերակուր։ Այն բավականին պարզ է պատրաստվում և կարելի է մատուցել գրեթե ցանկացած կողմնակի ճաշատեսակի հետ։
Իհարկե, կոտլետներ կարելի է պատրաստել ցանկացած մսով՝ գառան, հավի և նույնիսկ ձկան մսով։ Բայց կարևոր է հիշել, որ մսից է կախված ճաշատեսակի օգտակարության աստիճանը։

Հավի կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած հավի միս — 500 գր
_Բուսական յուղ — 80 մլ
_Պանիր — 100 գր
_Ալյուր — 5 ճաշի գդալ
_Ձու — 3 հատ
_Պաքսիմատ — 5 ճաշի գդալ
_Կաթ — 150 մլ
_Աղ — 0,5 թեյի գդալ
_Մաղադանոս — կես փունջ

Հավի կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Պանիրը մանր քերիչով մանրացնել և ավելացնել աղացած մսով ամանի մեջ։
_Մաղադանոսը հնարավորինս մանր կտրատել, ավելացնել պանրի ու մսի վրա։
_Ձուն ափսեի մեջ կոտրել աղացած մսի վրա, լցնել 50 մլ կաթ։
_Աղ անել մսի զանգվածին և մանրակրկիտ խառնել մինչև գրեթե համասեռ դառնալը։ Ֆարշը թողնել սառնարանում 30 րոպե։
_Մի փոքր սառչելուց հետո կարելի է կոտլետներ ձևավորել, թաթախել ալյուրի մեջ։
_Կաթի և ձվի մնացորդներից պատրաստել խառնուրդ։ Կոտլետները թրջել մեջը, իսկ հետո անմիջապես թաթախել պաքսիմատի մեջ։
_Տաքացնել տապակը արևածաղկի ձեթով, կոտլետները տապակել առանց կափարիչի՝ միջին ջերմության վրա։
_Յուրաքանչյուր կողմից կոտլետները պետք է կարմրեն, այս գործընթացը տևում է մոտ 15 րոպե։

Երբ կոտլետները ձեռք են բերում բնորոշ ոսկե կեղև՝ կարող եք մատուցել սեղանին։ Սրանք լավ համադրվում են բանջարեղենի, կարտոֆիլի պյուրեի, բրնձի կամ մակարոնեղենի հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետներ 2 համեղ տարբերակ







