Հավի կոտլետներ. Այս ուտեստը սիրում են ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները

Հավի կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի կոտլետներ պատրաստեք, երբ ժամանակ չունեք, համեղ ուտեստ ընտրելու համար: Սրանք իսկական փրկություն են նրանց համար, ովքեր տարակուսում են, թե ինչ պատրաստել ընթրիքի համար:

Շատ ժամանակ չպահանջող այս հասարակ ուտեստը վաղուց շահել է բազմաթիվ տանտիրուհիների սրտերը, քանի որ կոտլետները լավ համադրվում են գրեթե ցանկացած կողմնակի ճաշատեսակի հետ:

Ուտեստի պատրաստման ժամանակ սոխով խմորի շնորհիվ հավի միսը մնում է շատ նուրբ և հյութալի: Արդյունքում դուք ստանում եք խելահեղ համեղ և հագեցնող ուտեստ։

Հավի կոտլետներ

Հավի կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Հավի կրծքամիս 700 գ

_Սոխ 1 հատ

_Մայոնեզ 3 ճաշի գդալ

_Բրնձի ալյուր 3 ճաշի գդալ

_Ձու 2 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

Հավի կոտլետներ

Հավի կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Նախ վերցնել հավի կրծքամիսը և կտրատել շերտերով, ծեծել խոհանոցային մուրճով։

_Այնուհետև աղ և պղպեղ անել: Հավի կրծքամսին առատորեն քսել մայոնեզ։

_Սոխը քերել միջին քերիչով։ Դրան ավելացնել ձու և մի քիչ աղ, հարել բոլոր բաղադրիչները։

_Այնուհետև մսի կտորները թաթախել ալյուրի մեջ, ապա քերած սոխի ու ձվի խառնուրդի մեջ։

_Միսը բաժիններով դնել լավ տաքացրած արևածաղկի ձեթով տապակի մեջ:

_Տապակել երկու կողմից, մինչև ոսկե կեղև հայտնվի։

Հավի կոտլետներ

Սա է ամբողջ բաղադրատոմսը:

Ինչպես տեսնում եք, ամեն ինչ շատ պարզ է, քանի որ հավի կոտլետները սոխով խմորով պատրաստելը շատ ժամանակ և ջանք չի պահանջում: Ուտեստը շատ համեղ է ստացվում և միաժամանակ բավական հետաքրքիր։

Հավի կոտլետներ

Հավի կոտլետները պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք