Հավի կոտլետներ. Արագ հագեցնող և ախորժելի ընթրիք

Հավի կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հյութալի հավի կոտլետների այս բաղադրատոմսը գտա բոլորովին պատահաբար, իսկ երբ եփեցի այն, անմիջապես սիրահարվեցի։

Կոտլետներն այնքան հագեցնող են, հյութալի, բուրավետ, որ հաճախ կպատրաստեք։ Բաղադրատոմսը չէր կարող ավելի հեշտ լինել, անպայման փորձեք։

Հավի կոտլետներ

Հավի կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած հավի միս 1 կգ

_Սոխ 1-2 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Սպիտակ հացի միջուկ 200 գր

_Կաթ 200 մլ

_Համեմ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Սխտոր 1-2 պճեղ

_Ձու 1 հատ

_Մաղադանոսի և սամիթի ճյուղեր

_Պաքսիմատ՝ թաթախելու համար

_Բուսական յուղ 100-150 մլ

Հավի կոտլետներ

Հավի կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Աղացած մսին ավելացնել սպիտակ հացի միջուկը, որը պետք է նախապես թրջել կաթի մեջ և տրորել պատառաքաղով։

_Սոխը քերել խոշոր քերիչով և խառնել աղացած մսին, ավելացնել աղը, համեմը, սև պղպեղը, մանր քերիչով քերած սխտորը, ձուն, ավելացնել մանր կտրատած կանաչին և խառնել։

_Գդալի օգնությամբ կոտլետներ ձևավորել ու թաթախել պաքսիմատի մեջ։

_Տապակել բուսայուղի մեջ, երկու կողմից 3-4 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

Հավի կոտլետներ

Բարի ախորժակ։

Տեսանյութ

Քյուֆթա

Խնդրում ենք Գնահատեք