Հավի կոտլետներ. Հյութալի խորտիկ առանց խնդիրների

Հավի կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս բաղադրատոմսը լավն է, քանի որ ստացվում են շատ համեղ հյութալի և փափուկ հավի կոտլետներ, որոնք բավական են գրեթե ամբողջ շաբաթվա համար:

Եթե սրանք ունենաք ձեռքի տակ, կմնա պարզապես պատրաստել տարբեր կողմնակի ուտեստներ, աղցաններ և մատուցել սեղանին:

Հավի կոտլետներ

Հավի կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած հավի միս 1,5 կգ

_Սոխ 200 գր

_Բոքոն 200 գր

_Սխտոր 5 պճեղ

_Աղ 1 ճաշի գդալ

_Պապրիկա 1 ճաշի գդալ

_Պղպեղ 1 թեյի գդալ

_Պաքսիմատ՝ ըստ ճաշակի

Հավի կոտլետներ

Հավի կոտլետներ. Խոհարարության գործընթացը

_Բոքոնը թաթախել ջրի մեջ։

_Քամել ու սոխի և սխտորի հետ միասին լցնել բլենդերի մեջ, մանրացնել խյուսի նման։

_Աղացած մսին ​​ավելացնել այդ մանրացված զանգվածը, աղ ու պղպեղ անել, ավելացնել պապրիկան, լավ խառնել ու հարել աղացած միսը։

_Կոտլետները պաքսիմատի մեջ թաթախել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել կոտլետները։

_Կոտլետները սիլիկոնե խոզանակով յուղել բուսական յուղով։

_Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե, բայց ըստ ջեռոցի, կարող է ավելի քիչ ժամանակ պահանջվի։

_Ճաշատեսակի ինքնատիպության համար կոտլետների ներսում կարելի է մի կտոր պանիր, կտրատած խոզապուխտ կամ սոխով տապակած սունկ դնել։

Հավի կոտլետներ

Ինչ վերաբերում է համեմունքներին, ապա կոտլետներին ավելացրեք ձեր սիրելի համեմունքները։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ 2 համեղ տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք