Հավի կոտլետները նուրբ և հյութալի են, շատ փափուկ:
Երեխաները շատ են սիրում և հաճույքով ուտում են։

Հավի կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած հավի միս 400 գր
_Ձու 1 հատ
_Սոխ 1 հատ
_Բոքոնի 2 շերտ
_Աղ՝ ըստ ճաշակի

Հավի կոտլետներ. Պտրաստման եղանակը
_Բոքոնի վրա լցնել ջուր կամ կաթ և թողնել մինչև փափկի։
_Թեթև քամել և զանգվածը հարել սուզվող բլենդերով։
_Աղացած միսը խառնել բոքոնի հետ, ավելացնել քերած սոխն ու ձուն, լավ հունցել։
_Աղ անել զանգվածին՝ ըստ ճաշակի և եթե երեխաների համար չեն, մի քիչ պղպեղ ավելացնել։
_Ֆարշը լավ հունցել և հարել։
_Կոտլետներ ձևավորել և ցանկության դեպքում թաթախել ալյուրի կամ պաքսիմատի մեջ։
_Ջեռոցի տապակը յուղել բուսայուղով, կոտլետները շարել տապակի վրա։
_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե։
_Կոտլետները պարզապես կատարյալ են ստացվում, հյութալի և նուրբ։

Բացի աղացած հավի մսից կարելի է ավելացնել մի քիչ հնդկահավի կամ մի կտոր խոզի միս, այդպես ուտեստը ստացվում է հետաքրքիր համով, որում մսի յուրաքանչյուր տեսակ հիանալի կերպով լրացնում է մյուսին։
Թխելու ընթացքում կոտլետների վրա կարելի է մի կտոր կարագ քսել, որն էլ ավելի համեղ, բուրավետ կդարձնի կոտլետները։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետներ







